• Latest news

Ինչպե՞ս փրկել խեղդվող մարդուն

6 հունիսի, 2022  17:26

Կարո՞ղ եք արդյոք տարբերել խեղդվող մարդուն լողափում կամ լողավազանում եւ միջոցներ ձեռնարկել նրան փրկելու համար: Խեղդվողներին փրկելու հրահանգների մասին պատմել է Medical Xpress-ը:

«Նույնիսկ ամենափորձառու լողորդները կարող են վտանգի մեջ հայտնվել, եթե եղանակը վատ է, հոսանքն ուժեղ է կամ ջրի մեջ արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել»,- նշել է Շտապ օգնության բժիշկների ամերիկյան քոլեջի (ACEP) նախագահ դոկտոր Ջիլիան Շմիցը: «Խեղդվելու դժբախտ պատահարների մեծ մասը կանխարգելելի է, սակայն ողբերգության համար ընդամենը մի քանի վայրկյան է պահանջվում»,- պատմել է մասնագետը:

Հասկանալ,  որ ինչ-որ մեկը խեղդվում է, երբեմն դժվար է, ուստի ACEP-ը նկարագրել է հետեւյալ նշանները.

- Ճոճվելը կամ տեղում լողալը

- Գաց բերանով գլուխը հետ է շպրտվել

- Գլուխը ջրի մեջ է, բերանը՝ ջրի մակարդակին

- Մեջքի վրա շրջվելու փորձեր

- Հիպերվենտիլացիա կամ շնչահեղձություն

- Մազեր ճակատի կամ աչքերի վրա

- Ապակյա եւ դատարկ աչքեր, չեն կարողանում կենտրոնանալ կամ փակ են:

Եթե ​​թվում է, որ ինչ-որ մեկը խեղդվում է ջրում, անմիջապես քայլեր ձեռնարկեք: Օգնություն խնդրեք փրկարարից կամ զանգահարեք 911: Մի փորձեք փրկել խեղդվողին, եթե դուք նույնպես ջրի մեջ եք, եթե դա անելու համար պատրաստված չեք: Խեղդվողները կարող են խուճապի մատնվել եւ փորձել ջրի տակ քաշել բոլոր նրանց, ովքեր մոտակայքում են, բացատրում է ACEP-ը:

Փոխարենը լողացող առարկա ձգեք կամ նետեք դեպի մարդը։ Երբ նա ջրից ապահով հեռավորության վրա է, գլուխը հետ թեքեք, բարձրացրեք կզակը եւ ստուգեք շնչառությունը: Շրջեք մարդուն կողքի վրա, որպեսզի օգնեք դուրս բերել ջուրը: Եթե ​​նա չի շնչում, ցանկացած վերապատրաստված անձ պետք է սկսի արհեստական շնչառություն տալ նախքան առաջին օգնության ժամանումը:

Հիշեք հետեւյալ քայլերի մասին.

- Միշտ պատասխանատու մեծահասակի նշանակեք, որը կհսկի երեխաներին ջրի մեջ կամ մոտակայքում

- Հեռացրեք բոլոր չամրացված խաղալիքները լողավազանի տարածքից՝ սայթաքելու վտանգը նվազեցնելու համար

- Խաղալիքները որպես լողացող միջոցներ մի օգտագործեք: Լճերում, գետերում կամ օվկիանոսներում փրկարարական բաճկոններ օգտագործեք, հատկապես՝ երեխաների եւ թույլ լողորդների համար:

- Բնական ջրերում լողալու ժամանակ զգուշացեք թաքնված վտանգներից, ինչպիսիք են ուժեղ հոսանքները, սուր ժայռերը կամ բուսականությունը

- Ջուր մտնելուց առաջ միշտ ստուգեք եղանակի կանխատեսումը

- Ջրային ժամանցից առաջ կամ ընթացքում, ինչպես նաեւ երեխաներին հետեւելու ժամանակ ոգելից խմիչքներ մի օգտագործեք

- Հիվանդություն ունեցող կամ որոշակի դեղամիջոցներ ընդունող մարդկանց համար կարող են լրացուցիչ նախազգուշական միջոցներ անհրաժքշտ լինել:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել