• Latest news

Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է նախազգուշացնել չորությունը բերանում

15 հունիսի, 2022  13:37

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ Նատալյա Կուրգանսկայան Москва 24-ի հարցազրույցում նշել է, որ բերանում չորության եւ կպչունության զգացողությունը կարող է բազմաթիվ հիվանդությունների ախտանշան լինել։

«Բերանում չորությունը կարող է վկայել գաստրիտի, խոլեցիստիտի, դուոդենիտի մասին։ Բայց դրանց սովորաբար ուղեկցում են նաեւ այլ նշաններ՝ այրոց, դառնահամ բերանում, սպիտակ կամ դեղին փառ լեզվի վրա»,- նշել է բժիշկը։

Նրա խոսքով՝ չորությունը բերանում կարող է նաեւ ահազանգել Շեգրենի զարգացող ախտանշանի մասին. դա միավորող հյուսվածքի աուտոիմունային ախտահարումն է։

«Հիվանդը նաեւ կարող է չորություն զգալ աչքերում, քթի մեջ, կոկորդում, մաշկին։ Դեպքերի մեծ մասում Շեգրենի ախտանշանը ախտորոշվում է 40-ից բարձր տարիք կանանց մոտ»,- բացատրել է գաստրոէնտերոլոգը;

Մասնագետը նաեւ տեղեկացրել է, որ չորությունը բերանում առաջ է գալիս նաեւ սննդային վարքի խախտման դեպքում՝ բուլիմիա, անորեքսիա, կամ վնասվածքների, վիրահատության ժամանակ գլխի եւ պարանոցի շրջանում առաջացող նյարդերի վնասվածքների հետեւանքով։

Չորությունը բերանում կարող է նաեւ վկայել թքագեղձերի հիվանդության մասին, երբ թքի հիմնական ուղին փակվել է քարկ կամ վարակի պատճառով։

Բերանում չորության տարածված բարդություններ են կարիեսը, գինգիվիտը եւ սնկային վարակները, օրինակ՝ բերանի խոռոչի կանդիդոզը, նշել է բժիշկը։

Նա նաեւ նշել է, որ բերանը կարող է չորանալ, երբ օրգանիզմը ջրազրկվել է չափից ավելի քրտնարտադրության, տենդի, փսխման, լուծի, արյան կորստի կամ այրվածքի պատճառով։ Այդպես հաճախ պատահում է հղիների կամ կերակրող մայրերի մոտ հորմոնալ փոփոխությունների պատճառով։

«Անհարմարության զգացողություն բերանում կարող են առաջացնել նաեւ դեպրեսիայի, բարձր ճնշման դեղամիջոցները, որոշ հակահիստամինային, հակաայտուցային եւ ցավազրկող դեղամիջոցներ»,- նշել է բժիշկը։

Քանի դեռ անհարմարության զգացողության պատճառները չեն պարզվել, կարեւոր է հետեւել բերանի հիգիենային։ Անպայման պետք է ատամները մաքրել օրը երկու անգամ, իսկ ուտելուց հետո բերանը ողողել պարզ ջրով։ Բացի այդ, կարելի է պատրաստել հատուկ լուծույթ. մեկ լիտր ջրին ավելացնել մեկական թեյի գդալ աղ եւ սոդա։

Պետք է նաեւ շնչել քթով, ոչ թե բերանով, այդ թվում եւ գիշերը։ Ավելի լավ է խուսափել կոֆեինի եւ ալկոհոլի օգտագործումից, օգտագործել օդը խոնավեցնողներ, հատկապես քնի ժամանակ։

Օրվա ընթացքում խոնավության փոխանակումը կարգավորելու համար կարեւոր է խմել ջուր կամ առանց շաքարի հեղուկներ՝ փոքր կումերով, ինչպես ուտելիս, այնպես էլ դրանից հետո։ Թքարտադրությանը նպաստում են մաստակները կամ շաքար չպարունակող ծծովի կոնֆետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել