• Latest news

Ինչո՞ւ են կանանց սրտանոթային հիվանդությունները հաճախ աննկատ մնում

24 հունիսի, 2022  15:32

Երբ առաջին անգամ ստեղծվեցին սրտի ախտորոշիչ թեստեր, այն ժամանակվա գիտնականները լիովին հաշվի չառան, որ չկան երկու միանման մարմիններ, հատկապես տարբեր սեռերի ներկայացուցիչների մոտ, գրում է Medical Xpress-ը։

Ֆլորիդայի համալսարանի բուժքույրական քոլեջի դոցենտ Ջենիֆեր Դանգանի խոսքով՝ սրտի հիվանդությունների դեպքում ժամանակակից ախտանիշներից եւ լաբորատոր թեստերից շատերը ճշգրիտ չեն արտացոլում կանանց մոտ սրտի հիվանդության հայտնի տարբերությունները:

Դանգանի խոսքով՝ սրտաբան-հետազոտողները կարծում են, որ ախտանիշների եւ արդյունքների այս տարբերություններից մի քանիսը կարող են պայմանավորված լինել տղամարդկանց եւ կանանց միջեւ գենետիկական տարբերություններով: Նա հայտնաբերել է RAP1GAP2 անունով հատուկ գեն, որը, նրա կարծիքով, կարող է պատասխանատու լինել դրա համար:

«RAP1GAP2-ը կանանց մոտ սրտի հիվանդությունների արդյունքների վրա սեռի հետ կապված ազդեցության ուժեղ գործոն է,- ասում է Դունգանը,- Համարվում է, որ այս գենում ԴՆԹ-ի որոշ մարկերներ վերահսկում են թրոմբոցիտների՝ արյան անգույն բջիջների ակտիվությունը, որոնք օգնում են մեր արյան մակարդմանը»:

Այս հետազոտության արդյունքները վերջերս հրապարակվել են American Heart Journal Plus ամսագրում:

Ավելի քիչ տվյալներ կան ռասաների եւ էթնիկ խմբերի միջեւ նման տարբերությունների մասին։ Սեւամորթ կանայք եւ որոշ իսպանախոս կանայք նույնիսկ ավելի շատ են ենթարկվում սրտանոթային հիվանդությունների զարգացման՝ բազմաթիվ գործոնների պատճառով, որոնք, ըստ Դանգանի, կարող են ներառել գենետիկան:

Պարզելու համար, թե ինչպես կարող է գենը ազդել տարբեր ծագում ունեցող կանանց սրտի հիվանդությունների ռիսկի վրա, գիտնականները նոր հետազոտություն կանցկացնեն, որի նպատակն է գտնել RAP1GAP2 գենի հատուկ մարկերներ, որոնք առավել ամուր կապ ունեն հիվանդության ախտանիշների, սրտի կաթվածի եւ տարբեր ռասայական եւ էթնիկ խմբերի կանանց մահվան հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։