• Latest news

Մի քանի կարեւոր փաստ պանկրեատիտի մասին

5 հուլիսի, 2022  10:39

FOX News հեռուստաալիքը մի քանի կարեւոր փաստ է ներկայացրել այնպիսի լուրջ հիվանդության մասին, ինչպիսին է պանկրեատիտը։

Պանկրեատիտը տեղի է ունենում, երբ ենթաստամոքսային գեղձը բորբոքվում է: 
Սուր պանկրեատիտը հիվանդության թեթեւ ձեւ է, որն առաջանում է հանկարծակի եւ երկար չի տեւում:

Այնուամենայնիվ, քրոնիկ պանկրեատիտը երկարատեւ է եւ կարող է հանգեցնել մահվան՝ առանց համապատասխան բժշկական օգնության: Քրոնիկ պանկրեատիտը կարող է պատահականորեն ի հայտ գալ երկար տարիների ընթացքում՝  անհանգստություն պատճառելով  օրգանիզմին։

Մարդկանց մոտ ախտանշանները տարբերվում են՝ կախված պանկրեատիտի տեսակից: Սուր տարբերակն առաջացնում է ցավ որովայնի վերին հատվածում, ցավ ամբողջ որովայնում, հպման ժամանակ զգայունություն, ջերմություն, արագ զարկերակ, սրտխառնոց եւ փսխում: Այնուամենայնիվ, քրոնիկ պանկրեատիտն ավելի վտանգավոր է կյանքի համար եւ կարող է ավելի լուրջ վնաս հասցնել օրգանիզմին։

Ընդհանուր ախտանշանները ներառում են՝ ցավ որովայնի վերին հատվածում, որովայնի ցավ, որը վատանում է սննդի մարսումից հետո, անբացատրելի քաշի կորուստ եւ յուղոտ, հոտոտ կղանք: Խորհուրդ է տրվում որովայնի սուր կամ քրոնիկական ցավերի դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Պանկրեատիտ կարող է զարգանալ ալկոհոլիզմի, գիրության, ծխախոտի չարաշահման հետեւանքով։

Բժիշկները տարբեր կերպ են գնահատում եւ բուժում՝ կախված հիվանդի վիճակից։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել