• Latest news

Միջատների ինչպիսի խայթոցները կարող են հանգեցնել մարդու մահվան

5 հուլիսի, 2022  20:19

Իմունոլոգ-ալերգոլոգ Դանիիլ Շչեպելյաեւն ասել է, որ մեղվի, կրետի կամ իշամեղվի խայթոցը կարող է շատ արագ հանգեցնել մահվան՝ անաֆիլակտիկ շոկից։ Մասնագետը նշել է, որ եթե միջատը խայթել է կրծքավանդակի, պարանոցի եւ դեմքի շրջանում, ապա այն կարող է մահացու դառնալ անոթների մեծ քանակության պատճառով։ Նա պարզաբանել է, որ խայթոցները հետեւանքներով տարբերվում են միջատների տարբեր հատկությունների պատճառով, գրում է URA.RU-ն։

«Կրետը գիշատիչ է, իսկ խայթիչը միջատներին սպանելու միջոց է, ուստի կրետի խայթոցները բարդանում են առավելապես թարախակալելու պատճառով։ Մեղվի թույնը համարվում է ստերիլ: Դրանում հիվանդածին միկրոբներ չկան։ Կրետինը այլ է»,- բացատրել է ալերգոլոգը:

Նա խորհուրդ է տվել ամռանը չանտեսել պաշտպանիչ միջոցները, հատկապես նրանց, ովքեր ուժեղ ալերգիկ ռեակցիա ունեն մեղվամթերքի նկատմամբ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել