• Latest news

Ինչպե՞ս տարբերել ցրված սկլերոզը

8 հուլիսի, 2022  14:43

Ցրված սկլերոզը ամենալուրջ հիվանդություններից է եւ պատկանում է աուտոիմունային պաթոլոգիաների շարքին, վերաբերում է գլխուղեղին եւ ողնուղեղին։ Առաջինն ախտահարվում են նյարդային մանրաթելերի թաղանթները, որոնք միելին են պարունակում։ Այս հիվանդությունը ախտահարում է 10-40 տարեկան մարդկանց։

Կանանց պարագայում այն ախտորոշվում է մեկուկես-երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց։ Այն մասին, թե ինչպես պետք է տարբերել ցրված սկլերոզը, «Аргументы и факты»-ին պատմել է Ն.Ի. Պիրոգովի անվան մանկական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի նյարդաբան  Էլվիրա Վոլկովան։

Մասնագետը նշել է, որ զրված սկլերոզն առաջանում է աստիճանաբար, վիզուալ առումով դրսեւորվում է միայն այն ժամանակ, երբ ախտահարվել է նյարդերի ավելի քան 50 տոկոսը։ Նա նշել է առաջին նշանները.

  • տեսողության վատացում,      
  • ցավ աչքերում եւ երկակի տեսողություն,       
  • մատների ծակոցներ եւ թմրածություն,
  • մաշկի զգայականության թուլություն,
  • թուլություն մկաններում եւ կոորդինացիայի խնդիրներ։

Հիվանդության հիմնական պատճառը նյարդաբանը համարել է իմունային համակարգի դիսֆունկցիան։

Որոշ բարդություններ ծագում են երեխաների համար այս հիվանդության ախտորոշման դեպքում, նշել է մասնագետը։ Դա կապում են հիվանդության ցածր հաճախակիության եւ նշանների տարբերակվածության հետ։ Երեխաների մոտ ցրված սկլերոզի առկայության հիմնական նշաններից են.

  • տեսողական նյարդի ախտահարումը մի կողմից, երբ առաջ է գալիս մասնակի կամ լիակատար կուրություն, բայց աչքի որեւէ տեսանելի ախտահարում չկա,       
  • որովայնի մակերեսային ռեֆլեքսների նվազում կամ անգամ անհետացում, հոգնածության խորացում եւ մկանների թուլություն,       
  • զգայականության խախտում, երբ թմրում են մարմնի որոշ մասերը, ընդ որում՝ որեւէ կլինիկական հիմնավորում նման ահազանգի համար չկա,       
  • գանգի նյարդերի ֆունկցիայի խախտում։

Նյարդաբանը նշել է, որ ցրված սկլերոզի ախտորոշման համար օգտագործում են ժամանակակից մեթոդներ, օրինակ.

  • նեյրովիզուալ (մեթոդներ, որոնք թույլ են տալիս դիտել ուղեղի կառուցվածքը, ֆունկցիաները եւ կենսաքիմիական բնութագրիչները),       
  • իմունաբանական թեստեր՝ ողնուղեղային հեղուկի հետազոտություն, կոնտրաստով ՄՌՏ եւ այլն։        

Վաղ ախտորոշումը նպաստում է ավելի արդյունավետ բուժմանը։

Ցրված սկլերոզի թերապիան ենթադրում է ախտանշանային բուժում, որն օգնում է նվազեցնել եւ թեթեւացնել պաթոլոգիայի դրսեւորումը՝ հակաօքսիդանտների, վիտամինների, նոոտրոպների, միոռելաքսանտների ընդունում։ Առաջարկվում է նաեւ այնպիսի դեղերի ընդունում, որոնք թույլ են տալիս երկարացնել ռեմիսիայի շրջանները եւ նվազեցնում են բարդությունների առաջացման վտանգը, նշել է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել