• Latest news

Ո՞ր ըմպելիքն է օգնում նիհարել

13 հուլիսի, 2022  13:27

Սուրճի օգնությամբ կարելի է նիհարել, եթե դա դա անելու կարճ ժամանակ ունեք, URA.RU-ին ասել է թերապեւտ, սննդաբան, «MirA» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Կրիվցովան։

«Կոֆեինը մեծացնում է դոֆամինային ռեցեպտորների եւ ադրենալինի ակտիվությունը, այսինքն՝ այն ունի գրգռող եւ թարմացնող ազդեցություն։ Սուրճը կարող է ոչ թե ուղղակի, այլ դոֆամինային ռեցեպտորների միջոցով անուղղակի ազդել նաեւ ճարպային հյուսվածքի վիճակի վրա: Սուրճը կարող է նվազեցնել քաշը, սակայն կարճաժամկետ անհրաժեշտության դեպքում»,- ասել է Եկատերինա Կրիվցովան:

Բժիշկը նշել է, որ սուրճը կարող է օրգանիզմից «քաշել» իրեն անհրաժեշտ նյութերը։ «Այն լավ լվանում է կալիումը։ Ուստի ինչքան շատ եք սուրճ խմում, այնքան ավելի շատ է պետք կամ պանանգին ընդունել, կամ սուրճի հետ ծիրանի չիր, չամիչ ուտել»,- ասել է էնդոկրինոլոգը։

Սննդաբանը նաեւ հերքել է քաշը նվազեցնելու կանաչ սուրճի հատուկ ունակության մասին առասպելը։ «Դա այդպես չէ։ Դա պարզապես չբոված սուրճ է։ Այն չի նվազեցնում քաշը։ Դա նույն սուրճն է՝ նույն կոֆեինով, միայն համային հատկանիշներն են տարբեր»,- պարզաբանել է մասնագետը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել