• Latest news

Ինչպե՞ս պաշտպանել մազերը շոգ եղանակին

18 հուլիսի, 2022  09:43

 Շոգ եղանակին մաշկի պաշտպանական միջոցներ կիրառելով՝ հաճախ մոռանում ենք մազերի մասին, գրել է Express-ը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատեւ քայքայիչ ազդեցությունը կանխելու համար փորձագետներն առաջարկում են մազերը շոգ եղանակին պաշտպանելու հինգ միջոց

  1. Սկսեք արմատներից եւ պաշտպանեք գլխի մաշկը

Հայտնի է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ազդում են մաշկի վրա, բայց գլխի մաշկն ամենից շատ է ենթարկվում վերեւից ճառագայթվելու պատճառով։ Իսկ դա զգալիորեն ազդում է ձեր մազերի վրա։

Գլխի մաշկը պաշտպանելու համար անպայման մազերի SPF կոսմետիկա օգտագործեք՝ սկսելով արմատներից եւ քսելով մազերի երկայնքով, որքան հնարավոր է փակ պահեք գլուխը, երբ գտնվում եք արեւի ուղիղ ճառագայթների տակ։

  1. Մազերն արեւի տակ փակ պահեք ազատ՝ լայն գլխարկներով։

Ավելի լավ է կրել դույլանման գլխարկներ, քանի որ դրանք ավելի ազատ են նստում գլխին եւ չեն խախտում սանրվածքը, ուստի կարող եք պաշտպանված մնալ արեւից՝ անվնաս պահպանելով սանրվածքը, խորհուրդ են տալիս փորձագետները։

  1. Օգտագործեք խոնավացնող միջոցներ մազերի պաշտպանության եւ դրանք սնուցելու համար։

Արեւի ազդեցությունը կարող է վնասել մազերի կուտիկուլան՝ արտաքին պաշտպանական շերտը։

Մազերի փխրունությունից, կոտրվող ծայրերից եւ փքունությունից խուսափելու համար  կարեւոր է օգտագործել սնուցիչ միջոցներ՝ խոնավության ամուր շերտը պահպանելու համար, խորհուրդ են տալիս մասնագետները։

  1. Շատ ջուր խմեք

Խիստ շոգին անհրաժեշտ է շատ ջուր խմել, բայց դա կարեւոր է նաեւ ձեր մազերի առողջության համար։

Խմելու ջուրը խոնավացնում է մազերը։ Այն դրանք դարձնում է ավելի ամուր եւ խոնավ, ինչը դրականորեն է ազդում դրանց աճի եւ վերականգնման վրա։

  1. Շատ հաճախ մի լվացեք մազերը։

Մազերը չափից ավելի հաճախ լվանալը կարող է դրանք զրկել բնական պաշտպանիչ ճարպերից։

Որքան էլ գայթակղիչ լինի տաք եղանակին մազերը լվանալը, այդ ճարպերը լրացուցիչ պատնեշ են ստեղծում մազերի եւ գլխամաշկի ու արեւի միջեւ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է