• Latest news

Ո՞ր տարիքից կարելի է երեխաներին լոլիկ տալ

21 հուլիսի, 2022  11:23

Թարմ լոլիկը կարելի է աստիճանաբար մտցնել երեխայի սննդի մեջ մոտ մեկ տարեկանից: Եթե ​​խոսքը ջերմային մշակման ենթարկված լոլիկի մասին է, ապա դրանք կարելի է տալ մի փոքր ավելի վաղ։ Իր առաջարկներով  «Տելեդեկտորr24»-ի հետ կիսվել է ռուս մանկաբույժ Մարկ Պրուժինինը:

«Եթե երեխան ալերգիկ է, ապա լոլիկը լրացուցիչ սննդի մեջ մտցնելուց առաջ պետք է միշտ խորհրդակցել ալերգոլոգի կամ մանկաբույժի հետ սննդակարգում կարմիր բանջարեղենի ներմուծման հարցով: Եփած կամ շոգեխաշած լոլիկն ավելի անվտանգ է, քան հում լոլիկը եւ կարող է ներառվել լրացուցիչ սննդի մեջ ութից ինը ամսականից: Սակայն ջերմային մշակման ժամանակ լոլիկի որոշ օգտակար հատկություններ կորում են»,- բժշկի խոսքերը մեջբերում է «Գազետա»-ն։

Մանկաբույժը նաեւ պատմել է, որ երեխային կարելի է լոլիկի պյուրե տալ մոտ ութ ամսականից: Այդ դեպքում առաջին բաժինը չպետք է կես թեյի գդալից ավել լինի։ Հաջորդ օրը, եթե բացասական ռեակցիա չլինի, չափաբաժինը կարելի է մի փոքր ավելացնել։ Բժիշկը խորհուրդ տվեց թարմ լոլիկը մաքրել կեղևից։ Մասնագետը հավելել է, որ եթե երեխան լավ է ծամում սնունդը, ապա լոլիկը տրորել պետք չէ:

«Առանց ջերմային մշակման լոլիկն ավելի լավ է տալ ամռանը եւ աշնանը եւ՝ պարտադիր առանց կեղեւի։ Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում լոլիկի վրա աղ ավելացնել, քանի որ դա արվում է մեծահասակների համար համը սրելու նպատակով, իսկ երեխային դա ընդհանրապես պետք չէ», - բացատրել է Պրուժինինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել