• Latest news

Լոքդաունի հետեւանքները կարող են ավելի մեծ թվով մահերի պատճառ լինել, քան COVID-19-ը. վերլուծություն

22 օգոստոսի, 2022  14:23

Լոքդաունի հետեւանքները կարող են ավելի մեծ թվով մահերի պատճառ լինել, քան COVID-19-ը, քանի որ  10 000 մահվան դեպք ավելի է գրանցվել, քան միջինը հինգ տարում։ Այս մասին վկայում են Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, գրել է Daily Mail-ը։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ ամեն շաբաթ հիվանդություններից եւ COVID-19-ը-ի հետ չկապված վիճակներից մահանում է մոտավորապես 1 000 մարդով ավելի, քան սովորաբար։

Այս ցուցանիշը  14,4 տոկոսով ավելին է մահացության միջին հնգամյա մակարդակից, ինչը նշանակում է, որ օգոստոսի սկզբին մեկ շաբաթում մահացել է 1 350 մարդով ավելի, քան սովորաբար։

Դրանցից 469 մահեր կապված են կորոնավիրուսի հետ, իսկ մահվան 881 դեպք տեղի է ունեցել «անբացատրելի պատճառներով»։ Հունիսի սկզբից գրանցվել է ավելի քան 10 000 մահ՝ չկապված կորոնավիրուսի հետ, սա ավելին է, քան միջինը հինգ տարում, ինչը կազմում է շաբաթը մոտ 1 089 մահվան դեպք։

Այս թիվն ավելի քան երեք անգամ գերազանցում է այն մարդկանց թիվը, որոնք մահացել են COVID-19-ից՝ 2 811 նույն ժամանակաընթացքում։

The Telegraph թերթը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարությունը, հավանաբար, կարգադրել է հետաքննել այս թվերը, քանի որ դրանք կարող են կապված լինել բուժօգնության ուշացման հետ՝ առողջապահության համակարգի շարունակվող ծանրաբեռնվածության պատճառով։

Միայն անցած շաբաթ վիճակագրությունն ամբողջ Անգլիայի վերաբերյալ ցույց է տվել, որ անհապաղ օգնության ցուցաբերման ստանդարտները հիվանդանոցներում հասել են պատմական նվազագույնին՝ 20 000 պացիենտ ավելի քան 12 ժամ սպասում էր բուժօգնության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է