• Latest news

5 առասպել կրծկալների մասին

26 օգոստոսի, 2022  14:47

ԱՌԱՍՊԵԼ 1. ԿՐԾԿԱԼԻ «ՄԵՏԱՂՆԵՐԸ» ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ԿՐԾՔԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս տարածված առասպելն առաջացել է 1995թ. լույս տեսած «Հագնված սպանության համար» գրքի հեղինակների թեթեւ ձեռքով։ Հեղինակները պնդում էին, որ օրական 12 ժամ մետաղներ ունեցող կրծկալ կրող կանայք  կաթնագեղձի քաղցկեղ ձեռք բերելու ավելի մեծ ռիսկի են ենթարկված։ Իբր, կրծկալները սահմանափակում են լիմֆատիկ հանգույցների գործունեությունը։ ԱՄՆ-ում առողջապահության ոլորտի Հետազոտությունների ազգային կենտրոնը հայտարարել է, որ դրա որեւէ ապացույց չկա։ Ավելին, կենսաբանական հեղուկները լիմֆատիկ հանգույցներում վեր են բարձրանում թեւատակերում, ոչ թե կրծքի տակ, որտեղ գտնվում են կրծկալների մետաղները։

«Մետաղներով կրծկալներ կրող կանայք կարող են կրծքագեղձի քաղցկեղ ունենալ միայն այն պատճառով, որ դրանք, որպես կանոն, կրում են մեծ չափերի կուրծքը պահելու համար։ Ավելորդ քաշը եւ ճարպային նստվածքների մեծ քանակությունը բարձրացնում են օնկոլոգիական հիվանդությունների վտանգը։ Բայց դա չի նշանակում, թե մետաղներով կրծկալները քաղցկեղ են առաջացնում»,- գրել են բժիշկները։

ԱՌԱՍՊԵԼ 2. ԿՐԾԿԱԼԸ ՓՐԿՈՒՄ Է ԿՈՒՐԾՔԸ ԿԱԽՎԵԼՈՒՑ

Լուրերը, թե կրծկալը փրկում է կուրծքը կախվելուց, ցրվել են դեռեւս 2013թ.։ Ֆրանշ-Կոնտեի համալսարանի հետազոտողների խումբն ուսումնասիրել է, թե ինչպես է կրծկալն ազդում կնոջ կրծքի վրա։ Հետազոտությանը մասնակցել է 18-35 տարեկան 330 կին։ Չափումների համար օգտագործվել են լոգարիթմական քանոններ եւ կարկին։ Փորձարկումների ժամանակ այն կանանց պտուկները, որոնք դադարել են կրծկալ կրել, բարձրացել են 7 միլիմետրով։

Հետազոտողների խոսքով՝ տարբեր տարիքից կրծկալ կրելը ոչ մի կերպ չի ազդում կրծքի կախվելու վրա։ Կրծկալ կրելու ժամանակ պահող մկանները չեն կատարում իրենց գործառույթները։ Ավելին, կրծկալը կարող է դժվարացնել արյան շրջանառությունը եւ իջեցնել կրծքի տոնուսը, հատկապես եթե այն շատ նեղ է։

ԱՌԱՍՊԵԼ 3.   ՃԻՇՏ ԸՆՏՐՎԱԾ ԿՐԾԿԱԼԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԱՏԵԼ ՄԵՋՔԻ ՑԱՎԵՐԻՑ

Սա նույնպես ճիշտ չէ։ Նույն հետազոտությունը ցույց է տվել, որ կրծկալ կրելը չի նվազեցնում մեջքի ցավերը։ Իսկ ահա ոչ ճիշտ ընտրված կրծկալը, իսկապես, կարող է պարանոցի եւ կրծքի մկանների ցավ առաջացնել, իսկ չափից ավելի նեղ կապերը կարող են ուսերի փափուկ հյուսվածքներում «ակոսներ» առաջացնել։

Բացի այդ,  անհարմար կրծկալը կեղծ պատրանք է ստեղծում, թե ձեր մեջքը ցավում է կրծքի մեծ չափի պատճառով։

ԱՌԱՍՊԵԼ 4. ԵԹԵ ԿՐԾԿԱԼՈՎ ՔՆԵՍ, ԴԱ ԿՕԳՆԻ ՊԱՀՊԱՆԵԼ ԿՐԾՔԻ ՁԵՎԸ

Երբեք այդպես մի արեք։ Ինչպես վերն ասվեց, կրծկալը կարող է դժվարացնել արյան շրջանառությունը, իսկ երբ քնած եք, դա առավել հավանական է։ Անպայման ձեր մարմնին հանգիստ տվեք կրծկալից, չէ՞ որ ձեր կրծքի ձեւը կախված է բացառապես գենետիկայից, տարիքից եւ այլ գործոններից։

Հայտնի է նաեւ, որ կրծկալը եւ ցանկացած այլ կիպ գրկող հագուստ կարող են բացասաբար ազդել քնի որակի վրա։ Մաշկի վրա ավելորդ ճնշումը գիշերը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը եւ իջեցնում մելատոնինի՝ այն հորմոնի մակարդակը, որը կարգավորում է քնի եւ արթուն լինելու ժամերը։

ԱՌԱՍՊԵԼ 5. ԵԹԵ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՔ ՍՊՈՐՏՈՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՐԾԿԱԼՈՎ, ԿՈՒՐԾՔԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԽՎԵԼ

Մարզական կրծկալը, որը կիպ կպչում է կրծքավանդակին, իսկապես կարեւոր է ֆիզիկական վարժությունների ժամանակ, քանի որ այն արդյունավետորեն պահում է կրծքի շարժունակությունը, մանավանդ վազքի կամ թռիչքների ժամանակ։ Բայց դա անհրաժեշտ է բացառապես մարզումների հարմարավետությունն ապահովելու, այլ ոչ թե կուրծքը կախվելուց պաշտպանելու համար, ինչը, հասկանալի է, սպորտով զբաղվելուց չի առաջանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։