• Latest news

Moderna-ն դատի է տվել Pfizer-ին եւ BioNTech-ին՝ COVID-19 պատվաստանյութի մշակման արտոնագրերի խախտման համար

26 օգոստոսի, 2022  22:46

Ուրբաթ օրը Moderna ընկերությունը հայտարարել է, որ դատի է տալիս պատվաստանյութ արտադրող մրցակից Pfizer եւ BioNTech ընկերություններին՝ պնդելով, որ նրանք խախտել են Moderna-ի արտոնագրերը՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութ մշակելիս, հայտնում է Medical Xpress-ը:

Հայցերը ներկայացվել են ինչպես ԱՄՆ Մասաչուսեթսի շրջանային, այնպես էլ Գերմանիայի Դյուսելդորֆի շրջանային դատարան։

«Moderna-ն կարծում է, որ Pfizer-ի եւ BioNTech-ի COVID-19 պատվաստանյութը խախտում է Moderna-ի կողմից 2010-ից 2016 թվականներին ներկայացված արտոնագրերը, որոնք վերաբերում են Moderna-ի հիմնական mRNA տեխնոլոգիայինն», - ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, այս հեղափոխական տեխնոլոգիան կարեւոր նշանակություն է ունեցել Moderna-ի կողմից արտադրված COVID-19 mRNA պատվաստանյութի՝ Spikevax-ի ստեղծման համար: Pfizer-ը եւ BioNTech-ը պատճենել են այս տեխնոլոգիան՝ առանց Moderna-ի թույլտվության եւ ստեղծել պատվաստանյութ:

Moderna եւ Pfizer-BioNTech ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերում օգտագործվող mRNA տեխնոլոգիան տարբերվում է ավանդական պատվաստանյութի տեխնոլոգիայից, որը հիմնված է վարակի թուլացած կամ մեռած ձևերի ներարկման վրա՝ իմունային համակարգին թույլ տալով ճանաչել այն եւ արտադրել հակամարմիններ:

Փոխարենը, mRNA պատվաստանյութերը հրահանգում են բջիջներին՝ ստեղծել վարակի մակերեսին հայտնաբերված սպիտակուցի անվնաս մասը, որն առաջացնում է COVID-19: Այս սպիտակուցը ստեղծելուց հետո բջիջները կարող են ճանաչել իրական վարակը եւ պայքարել դրա դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել