• Latest news

Ինչո՞ւ է կարեւոր կույր աղիքը չհեռացնելը

9 սեպտեմբերի, 2022  16:12

Ցանկալի է չհեռացնել կույր աղիքը, քանի որ այն կարեւոր դեր է խաղում մարդու իմունային համակարգում, URA.RU-ին ասել է բարձր կարգի բժիշկ-թերապեւտ Ալեքսեյ Վոդովոզովը։

Բժշկի խոսքով՝ կույր աղիքը մի կողմից ռուդիմենտ է, մյուս կողմից՝ չափազանց կարեւոր օրգան իմունիտետի համար։ Այսպես են վկայում համեմատաբար նոր տվյալները։ Կույր աղիքի շրջանում գտնվում են բազմաթիվ իմունային բշտեր եւ լիմֆոցիտներ։ Կույր աղիքը ինքնատիպ մարզական ճամբար է, որտեղ լիմֆոցիտները սովորում են, թե ով է յուրային, ով՝ օտար։ Բացի այդ՝ կույր աղիքով են անցնում օտարածին մանրէները, որոնք օրգանիզմ են թափանցել սննդի հետ, բացատրել է Վոդովոզովը։

Բժիշկը նշել է, որ կույր աղիքը կարող է նպաստել նաեւ միկրոֆլորայի վերականգնմանը։

Մասնագետի խոսքով՝ բորբոքման վաղ փուլում կույր աղիքը կարելի է բուժել դեղերով։

Մասնավորապես, լավ է տեղային հակաբիոտիկային թերապիան, որը նշանակում է խոռոչի լվացում հակաբիոտիկների օգտագործմամբ։

Երբեմն կարելի է նաեւ առանց համակարգային հակաբիոտիկների, առանց որովայնի պատը ծակելու։ Այդ մեթոդը սովորաբար կիրառվում է երեխաներին բուժելիս։

Ընդ որում՝ բժիշկը հիշեցրել է կույր աղիքի վաղ ախտորոշման կարեւորության մասին։ Եթե պացիենտին հիվանդանոց են բերել թարախային կույր աղիքով, ապա օրգանը պետք է հեռացնել, ասել է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է