• Latest news

Գիտնականներին կոչ է արվել խուսափել «ռասա», «ծագում» եւ «էթնիկ պատկանելություն» տերմիններից գիտական ​​աշխատություններում

20 սեպտեմբերի, 2022  16:52

Առողջապահական ոլորտի հետազոտողները պետք է խուսափեն իրենց հետազոտություններում եւ գիտական ​​զեկույցներում «ռասա», «ծագում» եւ «էթնիկ պատկանելիություն» տերմինների օգտագործումից, PLOS Global Public Health ամսագրում հրապարակված իր վերջին հետազոտության մեջ նշել է Մաքմաստերի համալսարանի բժշկության պրոֆեսոր Սոնյա Անանդը։

Անանդի խոսքով՝ ռասան սոցիալական, այլ ոչ թե կենսաբանական կոնստրուկցիա է, եւ ռասայական խմբերում կան բազմաթիվ էթնիկ խմբեր: Բացի այդ, անձի էթնիկ նույնականացումը եւ ծագումը կարող են տարբեր լինել:

«Մարդիկ  «ռասա», «էթնիկ պատկանելություն» եւ «ծագում» տերմիններն ակամա որպես համարժեք են օգտագործում, եւ կախված ուսումնասիրությունից՝ ռասայական խմբերը որպես կենսաբանական տարբերություններ արտացոլող են մեկնաբանվում,- նշում է պրոֆեսոր Անանդը: «Բացի այդ, մարդկանց ընկալումը սեփական էթնիկ պատկանելության մասին կարող է ժամանակի ընթացքում փոխվել»:

Անանդը նաեւ նշել է, որ հետազոտողների համար լավագույն ռազմավարությունը հետազոտության մասնակիցներին խնդրելն է ինքնորոշել իրենց ռասան, էթնիկ պատկանելությունը կամ ծագումը:
Ինքնորոշումը նվազեցնում է մարդկանց սխալ դասակարգվելու վտանգը, ինչը կարող է խեղաթյուրել առողջական տվյալները, եթե հետազոտողները դասակարգեն մասնակիցներին մաշկի գույնի կամ այլ բնութագրերի հիման վրա՝ առանց նրանց հետ խորհրդակցելու, նշել է մասնագետը։

Օրինակ, եթե այլ ռասայի անձը որպես սպիտակամորթ է դասակարգվում, նա սխալմամբ կարող է ներառվել այն խմբում, որտեղ հիվանդությունների զարգացման ավելի քիչ ռիսկ կա, որոնք կարող են անհամաչափորեն ազդել որոշ ռասայական խմբերի վրա:

Անանդը նշել է, որ «ծագում» տերմինի ճիշտ օգտագործումը հատկապես կարեւոր է գենետիկ հետազոտողների համար, քանի որ հետազոտության մասնակիցները կարող են իրենց նույնականացնել նույն էթնիկ կամ ռասայական խմբի հետ, բայց տարբեր գենետիկական ծագում ունեն:

Նա, որպս օրինակ, նշել է հարավասիացի կանադացիներին, ովքեր կարող են իրենց որպես հնդիկ կամ պակիստանցի նույնականացել, բայց, միեւնույն ժամանակ, Մերձավոր Արեւելքից կամ Կենտրոնական Ասիայից գենետիկական ծագում ունենալ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է