• Latest news

Ստեղծվել է նոր տեխնոլոգիա սրտի անբավարարության գերարագ ախտորոշման համար

22 սեպտեմբերի, 2022  14:41

Արեւելյան Անգլիայի համալսարանի հետազոտողները ստեղծել են առաջավոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ռեկորդային կարճ ժամկետում ախտորոշել սրտի անբավարարությունը։

Նոր տեխնոլոգիայի մասին հոդվածը հրապարակվել է European Radiology Experimental ամսագրում։

Արդի տեխնոլոգիան օգտագործում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) սրտի 4D մանրամասն պատկերների ստեղծման համար։

Բայց, ի տարբերություն ստանդարտ ՄՌՏ-ի, որը կարող է տեւել 20 եւ ավելի րոպե, նոր 4D ՄՌՏ-ն տեւում է ընդամենը 8 րոպե։

Արդյունքները թույլ են տալիս ստանալ սրտի փականների եւ սրտի ներսում արյան հոսքի ճշգրիտ պատկերը, ինչը կօգնի բժիշկներին որոշել պացիենտների օպտիմալ բուժումը։

Նորֆոլքի եւ Նորվիչի Համալսարանական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի պացիենտներն առաջինն են, որոնց վրա փորձարկվել է նոր տեխնոլոգիան։ Թիմը հույս ունի, որ իր աշխատանքը կարող է հեղափոխական լինել սրտի անբավարարության ախտորոշման արագության հարցում, ինչն օգուտ կբերի հիվանդանոցներին եւ պացիենտներին ամբողջ աշխարհում։

«Սրտի անբավարարությունն ահավոր վիճակ է, որն առաջ է գալիս սրտի ներսում ճնշման բարձրացման հետեւանքով։ Սրտի անբավարարության ախտորոշման լավագույն մեթոդը ինվազիվ զննումն է, որը նախընտրելի չէ, քանի որ կապված է որոշակի ռիսկերի հետ։ Սրտի ուլտրաձայնային հետազոտությունը, որը կոչվում է էխոկարդիոգրաֆիա, սովորաբար օգտագործվում է սրտի միտրալ փականով արյան հոսքի պիկային արագությունը չափելու համար։ Բայց այդ մեթոդը կարող է անհուսալի լինել։ Մենք հետազոտել ենք սրտի ներսում հոսքի գնահատման ամենաարդիական մեթոդներից մեկը՝ հոսքի 4D ՄՌՏ անվանմամբ։ 4D ՄՌՏ-ի դեպքում մենք կարող ենք ժամանակի ընթացքում հոսքը դիտարկել երեք ուղղություններով՝ չորրորդ չափմամբ»,- նշել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել