• Latest news

Պոպուլյար հակադեպրեսանտի ընդունումից հետո եվրոպոիդ ռասայի տղամարդու մաշկը սկսել է սեւանալ

27 սեպտեմբերի, 2022  18:21

Եվրոպոիդ ռասայի տղամարդու մաշկը սեւացել է հաճախ նշանակվող հակադեպրեսանտին առեղծվածային արձագանքից հետո:

Լուիզիանայի բնակիչ Թայլեր Մոնքին 2021-ի մայիսին Պրոզակ էին նշանակել՝ դեպրեսիայի եւ անհանգստության ախտորոշումից հետո։

Մեկ շաբաթվա ընթացքում 34-ամյա տղամարդու մաշկը սկսել էր գորշ-կապույտ երանգ ստանալ, թեեւ դեղամիջոցը գրեթե չէր ազդել նրա հոգեկան առողջության վրա:

Մոնքը պնդում է, որ մի քանի շաբաթ անց նա դադարեցրել էր դեղամիջոցի ընդունումը, սակայն նրա մաշկը շարունակել էր մգանալ։ Սկզբում նրա ականջներն էին սկսել փոխել գույնը, հետո դա արագ տարածվել էր պարանոցի եւ դեմքի վրա, իսկ հետո՝ ձեռքերի եւ ոտքերի։ Մոնքի մոտ նաեւ այլ ախտանիշներ են առաջացել, ինչպիսիք են չափազանց կարմրած, գրգռված աչքերը, եւ նրա մաշկը շատ զգայուն էր դարձել արեւի նկատմամբ եւ կարծես այրված լիներ։

Մաշկի վրա լաքաների հայտնվելուց հետո տղամարդն այցելել է մի քանի մասնագետի, սակայն նրանք բոլորն էլ փակուղու մեջ էին հայտնվում։

Բժիշկները բացառել էին որեւէ լուրջ հիվանդություն, թունավորում եւ աուտոիմուն վիճակներ, բայց, նրա խոսքով,  նրանք մինչեւ հիմա չեն կարող ճշգրիտ որոշել, թե կոնկրետ ինչն է առաջացնում այդ խնդիրները:

Ֆլուոքսետինը, որը նաեւ Պրոզակ է կոչվում, հակադեպրեսանտ դեղամիջոցի տեսակ է։ Ավելի քան 28 միլիոն ամերիկացի ֆլուոքսետին է ընդունում:

SSRI-ները դեպրեսիայի դեմ դեղամիջոցների ամենատարածված տեսակն են եւ գործում են՝ արգելափակելով սերոտոնինի վերաներծծումը գլխուղեղում:

Չափազանց հազվադեպ դեպքերում այդ դեղամիջոցները կարող են մելանինի գերարտադրություն առաջացնել՝ պիգմենտ, որը մաշկին գույն է հաղորդում:

Մոնքի մաշկաբանն անլուծելի թվացող խնդիրը պարզելու համար նրան ութ մասնագետներից կազմված թիմի մոտ ընդունելության է ուղարկել։

Նա պետք է լրացուցիչ սկանավորումներ անցնի եւ արյան նոր անալիզներ հանձնի՝ իր առեղծվածային վիճակի պատճառը հասկանալու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է