• Latest news

Սրտաբանության միջազգային ամսագիրը սրտամկանի ինֆարկտի մասին նոր հետազոտություն է հրապարակել

28 սեպտեմբերի, 2022  18:15

Հետազոտությունը պարզել է, որ սիգարետի այլընտրանքները սրտամկանի ինֆակտի ռիսկեր շատ ավելի քիչ են առաջացնում, քան ավանդական սիգարետը։

Բոլորին քաջ հայտնի է, թե սիգարետ ծխելը ինչ ռիսկեր է պարունակում սիրտ-անոթային հիվանդությունների՝ մասնավորապես սրտամկանի ինֆարկտի համար։ Հաշվի առնելով սա, շատ ծխողներ անցում են կատարում սիգարետի այլընտրանքների, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետներն ու ծխախոտի տաքացման համակարգերը։ Սրտաբանության միջազգային ամսագիրը (International Journal of Cardiology) հրապարակել է վերլուծական հետազոտություն սրտամկանի ինֆարկտի վրա այլընտրանքների ազդեցության մասին։

Մի խումբ գիտնականներ՝ օգտագործելով Համակարգային վերանայումների և մետավերլուծության նախընտրելի հաշվետվության (PRISMA) մեթոդաբանությունը, վերլուծել են են 4 մեծ հետազոտության արդյունքներ, ամփոփելով 585,306 անհատների տվյալներ։ Ուսումնասիրվել են 19435 սիգարետի այլընտրանք օգտագործողների, 1693 ավանդական սիգարետ ծխողների և 553095 չծխողների տվյալներ։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ սրտամկանի ինֆարկտ առաջանում է չծխող մարդկանց 6,5%-ի մոտ, իսկ ծխողների 7,7%-ի մոտ։ Միևնույն ժամանակ հետաքրքիր է, որ սիգարետի այլընտրանք օգտագործողների մոտ սրտամկանի ինֆակտի հաճախականությունը կազմում է 7․0%։

Արդյունքները ամփոփելուց պարզվել է, որ չնայած սիգարետի այլընտրանքները ևս սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկեր են առաջացնում, սակայն շատ ավելի քիչ, քան ավանդական սիգարետը։

Աղբյուրը՝ E-cigarettes and myocardial infarction: A systematic review and Meta-analysis - International Journal of Cardiology

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ