• Latest news

Ինչո՞ւ են երեխաներն սկսել ավելի հաճախ տառապել չոր աչքի համախտանիշով

18 հոկտեմբերի, 2022  14:42

Չոր աչքի համախտանիշը կամ չոր կերատոկոնյունկտիվիտը սկսել է ավելի հաճախ հանդիպել 6 տարեկան երեխաների մոտ։ Պատճառը գաջեթների եւ կոսմետիկայի հաճախակի օգտագործումն է, տեղեկացրել է Daily Mail-ը։

Սովորաբար տեսողական օրգանների այս խախտումը սկսվում է 50-60 տարեկանում։ Պաթոլոգիան առաջ է գալիս արցունքահեղուկի բաղադրության փոփոխության կամ արցունքարտադրության խախտման պատճառով։ Սովորաբար այս հիվանդության դեպքում պացիենտներն ունենում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են աչքերի չորությունը, գրգռվածությունը, աչքերում ավազի առկայության զգացողությունը եւ կարմրածությունը։

Գաջեթներով շատ ժամանակ անցկացնելը հանգեցել է այն բանին, որ 6 տարեկան երեխաները սկսել են տառապել աչքի հիվանդությամբ, որը սովորաբար բնորոշ է մեծահասակներին։ Բանն այն է, որ գաջեթների օգտագործման ժամանակ աչքերը թարթելու հաճախականությունը նվազում է, ինչը հանգեցնում է արցունքարտադրության խախտման։

«Երբ ես 15 տարի առաջ բացեցի իմ կլինիկան, այս հիվանդությունն ունեցող ոչ մի երեխա չկար։ Վերջին հինգ կամ վեց տարում ես տեսնում են ավելի ու ավելի շատ երեխաների չոր աչքի համախտանիշով։ Ամենափոքր պացիենտը վեց տարեկան էր, ինչը նախկինում չլսված բան էր»,- պարբերականին ասել է ակնաբույժ-օպտոմետրիստ եւ չոր աչքի համախտանիշի մասնագետ Սառա Ֆարանտը։

Նա ավելացրել է, որ փոքր տարիքի երեխաների կողմից կոսմետիկայի հաճախակի օգտագործումը նույնպես կարող է նպաստել աչքերի հետ կապված խնդիրների ավելացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է