• Latest news

Վիրաբույժները ճկուն կաթետեր են ստեղծել ռոբոտների միջոցով ուղեղը վիրահատելու համար

25 հոկտեմբերի, 2022  11:59
Գիտնականների միջազգային խումբը ռոբոտ վիրաբույժների միջոցով ուղեղի նվազագույն ինվազիվ վիրաբուժության համար ճկուն սարք է մշակել: Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Միլանի համալսարանի հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակված են PLOS ONE ամսագրում, հայտնում է քոլեջի մամուլի ծառայությունը։
journalpone0275686g001_1666356756709_x2.jpg (242 KB)
Սարքը կազմված է փափուկ, ճկուն կաթետերից, որը չի վնասում ուղեղի մեջ մտնելիս, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտով  ռոբոտացված ձեռք, որն օգնում է վիրաբույժներին կաթետերն անցկացնել գլուղեղի հյուսվածքի միջով:
hqdefault.jpg (24 KB)
Կաթետերը ստեղծելիս հետազոտողները ոգեշնչվել են մակաբույծ մեղուների օրգաններից, որոնք նրանք օգտագործում են իրենց ձվերը ծառերի կեղեւում ածելու համար։ Կաթետերը բաղկացած է չորս հատվածից, որոնք սահում են միմյանց վրա՝ ապահովելով ճկուն կառավարում:
journalpone0275686g010_1666357359488_x2.jpg (237 KB)
Ներկայումս ուղեղի վիրաբուժությունում օգտագործում են կոշտ կաթետերներ, որոնք դժվար է ճշգրիտ տեղադրել առանց ռոբոտացված գործիքների օգնության: Կաթետերների ոչ ճկունությունը՝ զուգորդված ուղեղի բարդ կառուցվածքի հետ, լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։
Սարքը փորձարկելու համար հետազոտողները կաթետերը  մտցրել են երկու կենդանի ոչխարների ուղեղի մեջ: Կենդանիներին ցավազրկողներ են տվել եւ մեկ շաբաթ շուրջօրյա հետեւել են  ցավի կամ սթրեսի նշանների առկայությունը, իսկ հետո նրանց սպանել եւ դիահերձել են: Գիտնականները կաթետերի տեղադրումից հետո ոչխարների մոտ ցավի, հյուսվածքների վնասման կամ վարակի նշաններ չեն հայտնաբերել:
journalpone0275686g009_1666357030406_x2.jpg (218 KB)
Հեղինակները ակնկալում են սարքը կլինիկայում  սկսել օգտագործել առաջիկա չորս տարում։ Մշակումը կօգնի վիրաբույժներին ավելի խորը ներթափանցել ուղեղի մեջ եւ կհեշտացնի գլխուղեղի ուռուցքների, Պարկինսոնի հիվանդության եւ էպիլեպսիայի ախտորոշումն ու ուսումնասիրությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է