• Latest news

Ստամոքսի քաղցկեղի բուժման արդյունավետությունը կարելի է բարելավել պիցեատանոլի օգնությամբ․ հետազոտություն

29 հոկտեմբերի, 2022  16:48

Ստամոքսի քաղցկեղի բուժման արդյունավետությունը կարելի է բարելավել պիցեատանոլի օգնությամբ։

Այս նյութը հանդիպում է 70 բույսերի աղբյուրներում, այդ թվում՝ մարակույայում, խավարծիլում եւ հատիկաընդեղենում: Նախկինում ապացուցվել է, որ պիցեատանոլը կարող է հակաուռուցքային հատկություն ունենալ: Պեկինի համալսարանի նոր հետազոտության հեղինակները դա հաստատել են մարդու ստամոքսի ուռուցքային բջիջների, ինչպես նաեւ մկների մեջ փոխպատվաստված մարդու ուռուցքի վրա կատարված փորձերի ժամանակ։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Science China Life Sciences ամսագրում։

Փորձերը ցույց են տվել, որ պիցեատանոլը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների բաժանումը եւ ուժեղացնում է իմունային համակարգի աուտոֆագիկ ակտիվությունը Բեկլին-1-ից կախված նյութափոխանակության ուղու միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll