• Latest news

Alzheimer's Care Armenia-ն Հայաստանում գործարկել է Ալցհեյմերի հիվանդության վաղ հայտնաբերման ծրագիրը

2 նոյեմբերի, 2022  19:26

Alzheimer's Care Armenia-ն Հայաստանում գործարկել է Brain Health Armenia նախագիծը՝ հիշողության շարժական սքրինինգի եւ Ալցհեյմերի հիվանդության հարցերով ուսուցման բազմապրոֆիլ ծրագիրը: Ծրագիրը համագործակցում է Armenian EyeCare Project-ի հետ՝ ամբողջ Հայաստանում ճանաչողական սքրինինգ ապահովելու համար եւ հաստատված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից: Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

Brain Health Armenia ծրագրի թիմում ընդգրկված են առաջնային օգնության բժիշկներ, բուժքույրեր, հոգեբաններ եւ սոցիալական աշխատողներ, որոնք բուժաշխատողների եւ ընտանիքի անդամներին խնամող անձանց դիդակտիկ եւ գործնական ուսուցում են անցկացնում՝ Հայաստանում դեմենցիա ունեցող մարդկանց խնամքը բարելավելու նպատակով:

Թիմը ղեկավարող բժիշկ Ջեյն Մահաքյանից բացի, որպես խորհրդատու հանդես են գալիս Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության բաժանմունքի վարիչ Սամսոն Խաչատրյանը եւ հոգեբույժ-ծերաբույժ Գեւորգ Փաշիկյանը։

Նախագծի առաջին փուլի ընթացքում, որը սկսվել է հունիսի 1-ին եւ կտեւի մեկ տարի, իրականացվել են հիշողության ավելի քան 2000 վաղ սքրինինգներ: Ավելի քան 350 բժիշկների եւ բուժքույրերի ուսուցանվել է Ալցհեյմերի հիվանդության վաղ հայտնաբերման առաջնային օգնություն։ Հիշողության սքրինինգը բացահայտել է ճանաչողական խանգարումների զգալի տարածվածություն այն մարդկանց շրջանում, որոնք հետազոտություն են անցել:

Նախագիծն օգնություն է ցուցաբերում՝ բուժաշխատողների վերապատրաստման եւ ուսուցման ու ողջ Հայաստանում Ալցհեյմերի մասին իրազեկությունը բարձրացնելու համար:

«Մենք շատ ուրախ ենք այս նորարարական նախագիծը մշակելու հնարավորության համար, որը թույլ կտա բարելավել դեմենցիայով մարդկանց խնամքը եւ ճանաչողական սքրինինգները ներառել բժշկական սպասարկման ստանդարտի մեջ ամբողջ Հայաստանում»,- նշում է գերոնտոլոգ եւ Alzheimer's Care Armenia-ի հիմնադիր Ջեյն Մահաքյանը:

Ներկայումս ավարտվում են նախագծի երկրորդ փուլի աշխատանքները՝ նախագիծն ընդլայնելու եւ դրա մեջ տնային պայմաններում բժշկական սպասարկման նորարարական ծրագրեր ներառելու նպատակով, որի մեջ մտնում է նաեւ Ալցհեյմերի հիվանդությամբ եւ այլ դեմենցիաներով տառապող մարդկանց պալիատիվ խնամքը:

«Մարդիկ ուզում են տանը խնամել իրենց հարազատներին, եւ այս նորարարական ծրագիրը կբարելավի խնամքի որակը ու հարազատների կյանքը: Մենք շատ ուրախ ենք, որ մեր թիմում է Նենսի Բարսամյանը, որը կղեկավարի պալիատիվ խնամքի եւ կյանքի վերջում խնամքի բաժինը: Ալցհեյմերի հիվանդության դեպքերը Հայաստանում աճում են, եւ Alzheimer's Care Armenia կազմակերպությունը գլխավորում է համակարգային փոփոխություններ իրականացնելու աշխատանքը, որոնք թույլ կտան բարելավել դեմենցիա ունեցող մարդկանց խնամքը եւ նրանց ընտանիքներին աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Alzheimer's Care Armenia (ACA) կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ գերոնտոլոգ, դոկտոր Ջեյն Մահաքյանի կողմից՝ Հայաստանում Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների եւ նրանց ընտանիքների համար իրազեկվածության բարձրացման եւ կայուն ծրագրերի ու ծառայությունների զարգացման նպատակով: Ընկերությունը գտնվում է Կալիֆոռնիայի Սան Կլեմենտե քաղաքում։

Բժիշկ Մաղաքյանը Հայաստանում տարեցների խնամքի եւ Ալցհեյմերի հիվանդության մասին իրազեկվածության բարձրացման ծրագրերի կազմակերպման առաջամարտիկ է։ Նա «Ես լսում եմ քեզ» գրքի հեղինակն է, որը գործնական ուղեցույց է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հարազատին խնամող մարդկանց համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել