• Latest news

Նոր անլար կարդիոխթանիչը ցավային զգացողություններ չի առաջացնում

3 նոյեմբերի, 2022  19:47

Ամերիկացի ինժեներները մշակել են նոր անլար կարդիոխթանիչ, որը ցավային զգացողություններ չի առաջացնում։ 

Արիզոնայի համալսարանի գիտնականների առաջարկած կարդիոխթանիչն ավելի ճշգրտորեն է ուղղորդում ազդանշանները՝ նվազեցնելով պացիենտի մոտ դիսկոմֆորտը եւ ցավային զգացողությունները։

Սարքն ունի չորս թերթ, որոնք  պատրաստված են բարակ ճկուն թաղանթից։ Երբ սարքը հայտնաբերում է սրտի աշխատանքի խախտում, բոլոր թերթերը վերականգնում են նրա աշխատանքը՝ կծկվելով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կարդիոխթանիչի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է տեղադրվել քիչ ինվազիվ պրոցեդուրայով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll