• Latest news

ԱՄՆ-ում 30 տարի առաջ սաղմնային փուլում սառեցված երկվորյակներ են ծնվել

25 նոյեմբերի, 2022  22:58

Միացյալ Նահանգներում 30 տարի առաջ սաղմնային փուլում սառեցված երկվորյակներ են ծնվել. սա պատմության մեջ ամենաերկար շրջանն է, որի ընթացքում սաղմերը «սպասել են» ծնվելուն:

Սաղմերը 1992 թվականի ապրիլի 22-ից պահվել են հեղուկ ազոտի մեջ -128 աստիճանում ըստ Ցելսիուսի եւ պահպանել են իրենց կենսունակությունը, հետո դրանք հանվել ու փոխպատվաստվել են ապագա մոր՝ Ռեյչել Ռիդգուեյի օրգանիզմում, ով այս տարվա հոկտեմբերի 31-ին հաջողությամբ երկվորյակներ է լույս աշխարհ բերել։

«Դրա մեջ ինչ-որ ցնցող բան կա», - ասել է Ֆիլիպ Ռիդգուեյը Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում գտնվող իրենց տանը. «Ես 5 տարեկան էի, երբ Աստված կյանք է տվել Լիդիային եւ Տիմոթեոսին, եւ այդ ժամանակվանից նա պահպանել է այդ կյանքերը»:

«Ինչ-որ իմաստով նրանք մեր ավագ երեխաներն են, թեեւ ամենափոքրն են», - հավելել է երեխաների հայրը: Ընտանիքն ունի եւս չորս երեխա՝ 8, 6, 3 եւ գրեթե 2 տարեկան, որոնցից ոչ մեկը արտամարմնային բեղմնավորման կամ դոնորների միջոցով չեն ծնվել։

Լիդիա-Աննը եւ Թիմոթի-Ռոնալդ Ռիդգուեյը, ամենայն հավանականությամբ, նոր ռեկորդ կսահմանեն, ըստ National Embryo Donor Center-ի, որը, պնդման համաձայն, օգնել է ավելի քան 1200 սաղմնային երեխաների լույս աշխարհ գալուն: Նախորդը եղել է Մոլի Գիբսոնը (նա նաև աշխարհ է եկել NEDC-ի շնորհիվ), որը ծնվել է 2020 թվականին՝ 27 տարվա վաղեմության սառեցված սաղմից։

«Սա պետք է վստահություն ներշնչի այն մարդկանց, ովքեր մտածում են, արդյո՞ք ինչ-որ մեկը կցանկանա 5, 10 կամ 20 տարի առաջ սառեցված սաղմերին կյանք տալ», - ասել է բժիշկ Ջոն Դեյվիդ Գորդոնը, ով կատարել է սաղմի պատվաստումը՝ նշելով, ոչ այդ հարցի պատասխանը միանշանակ այո է:

Հայտարարության մեջ ասվում է, որ կենտրոնը հուսով է, որ առողջ երեխաների ծնվելու մասին լուրը կխրախուսի մյուս պոտենցիալ ծնողներին՝ այդ երջանկությունը:

Ըստ NEDC-ի՝ սառեցված սաղմերը պահելու ժամանակային սահմանափակում չկա: Սակայն հավանականությունը, որ մի օր կարող են ծնվել 100 տարի առաջ բեղմնավորված երեխաներ, այնքան էլ մեծ չէ, քանի որ այս տեխնոլոգիան համեմատաբար վերջերս է հայտնվել. սառեցված սաղմից առաջին երեխան ծնվել է 1984 թվականին Ավստրալիայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել