• Latest news

Բժիշկներն առաջին անգամ մարդկանց շրջանում Ալցհեյմերի հիվանդության գենային թերապիա են անցկացրել

9 դեկտեմբերի, 2022  22:31

Ամերիկյան Lexeo Therapeutics ընկերության հետազոտողները, Alzheimer's Disease-ի կլինիկական փորձարկումների համաժողովում, հայտարարել են Ալցհեյմերի հիվանդության գենային թերապիայի կլինիկական փորձարկումների առաջին փուլի հաջող ավարտի մասին, հայտնում է The New York Times-ը:

Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն՝ APOE4 սպիտակուցի գեն ունեցող մարդիկ ավելի շատ են ենթակա դեմենցիայի զարգացման ռիսկին, մինչդեռ նույն գենի փոփոխությունը՝ APOE2, նվազեցնում է այդ հավանականությունը: Գիտնականները որոշել են, որ հիվանդությունը, որը բնութագրվում է ճանաչողական խնդիրներով, կարող է բուժվել՝ մարդու օրգանիզմում APOE2 գենի պատվաստման միջոցով։

Ալցհեյմերի հիվանդության գենային թերապիայի առաջին փորձարկմանը մասնակցել է միայն հինգ հիվանդ՝ Ալցհեյմերի հիվանդության զարգացման բարձր գենետիկ ռիսկով: Նրանք ստացել են APOE2 գեն պարունակող դեղամիջոցի շատ ցածր չափաբաժիններ, որպեսզի գնահատեն դրա անվտանգությունը: Այն մեկ անգամ ներարկվել է գանգուղեղային հանգույցի մեջ, այն վայրում, որտեղ գանգը զուգակցվում է պարանոցին:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ APOE2 սպիտակուցները սկսել են արտադրվել հետազոտվողների ողնուղեղային հեղուկում։ Սա նշանակում է, որ թերապիան հաջող է անցել։

Ավելին, հետազոտվողները նվազեցրել են տաու սպիտակուցի եւ բետա-ամիլոիդների պարունակությունը, որոնց բարձր կոնցենտրացիան բնորոշ է դեմենցիայով հիվանդներին։

Գիտնականները խոստացել են, որ շուտով կսկսեն հետազոտության հաջորդ փուլը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել