• Latest news

Արտասովոր ԴՆԹ երեւույթներ. կինն իմացել է, որ միաժամանակ իր դստեր թե՛ մայրն է, թե՛ քեռին

30 դեկտեմբերի, 2022  20:03

Անցած տարի թերթերի վերնագրերն ազդարարում էին մարդկային «քիմերաների» երկու դեպքերի մասին։

Առաջին դեպքում երգչուհի Թեյլոր Մուլը Կալիֆոռնիայից հայտնաբերել էր, որ երկու տեսակի ԴՆԹ ունի՝ իր սեփականն ու գոյություն չունեցող երկվորյակ քրոջը։ Այսինքն՝ նրա մոր դեպքում երկու առանձին ձվաբջիջները բեղմնավորվել էին երկու տարբեր սպերմատոզոիդներով, բայց Թեյլորը վերցրել էր երկրորդ սաղմի գենետիկ գծերը զարգացման առաջին փուլերում։

Հունական առասպելաբանությունում քիմերան հրեշ է առյուծի գլխով, այծի մարմնով եւ օձի պոչով։ Բայց կենսաբանության մեջ քիմերան մարդ է, որը կազմված է ԴՆԹ-ի ավելի քան մեկ հավաքածուից։

Երկրորդ դեպքը հայրն էր, որը հայկտնաբերել էր, որ իր որդին իրենը չէ, այլ չծնված երկվորյակ եղբորինը։ Այսինքն՝ նա երկու գենետիկ կառուցվածք ուներ՝ իր սեփականը եւ երկվորյակ եղբորինը, որը մահացել էր մոր արգանդում հղիության վաղ փուլում։ Նա վերցրել էր երկվորյակ եղբոր գենետիկ բեռը եւ այն փոխանցել որդուն։ Այսպիսով, նա հայտնաբերել է, որ իրականում իր որդու հորեղբայրն է, իսկ նրա գոյություն չունեցող երկվորյակ եղբայրը՝ կենսաբանական հայրը։

Վերջին տարիներին նման դեպքեր ավելի հաճախ են հայտնաբերվում, եւ վերջերս հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ մարդկային քիմերաները հանդիպում են շատ ավելի հաճախ, քան կարող ենք պատկերացնել։

Մի դեպք, որը հետաքրքրել է հետազոտողներին, տեղի է ունեցել կնոջ հետ, որը հայտնաբերել է, որ միաժամանակ իր դստեր ե՛ւ մայրն է, ե՛ւ քեռին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել