• Latest news

Նիհարելու հինգ պարզ կանոն ամեն օրվա համար

23 հունվարի, 2023  16:24

Նիհարելու համար հարկավոր է որքան հնարավոր է շատ սպիտակուց օգտագործել նախաճաշին եւ կրճատել ալկոհոլի սպառումը, ասել է սննդաբան Մելիսա Միթրին։

Ինչպես գրել է Eat This, Not That! պարբերականը, Միթրին թվարկել է քաշը գցելու հինգ պարզ կանոն ամեն օրվա համար.

  1. Սպիտակուցային սննդի օգտագործումը նախաճաշին։ Սննդաբանը հղում է կատարել այն հետազոտությանը, որը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition-ում, այն հաստատում է սպիտակուցի բարձր պարունակությամբ դիետաների արդյունավետությունը։ Նա ավելացրել է, որ նախաճաշին կերած սպիտակուցն օգնում է ավելի երկար ժամանակ պահպանել կուշտ լինելու զգացողությունը։
  2. Առավելագույն չափով կրճատել ալկոհոլի օգտագործումը կամ լիովին հրաժարվել դրանից։ Ըստ Միթրիի, ալկոհոլը պարունակում է դատարկ կալորիաներ ու շաքար եւ կարող է հանգեցնել որովային փքվածության։ Բացի այդ, խմած վիճակում ավելի դժվար է խուսափել անառողջ սննդից։
  3. Ավելի լավ է խուսափել նաեւ շաքարի մեծ պարունակությամբ ուտելիքից։ Չսխալվելու համար պետք է ուշադրություն դարձնել մթերքների բաղադրությանը։ Օրինակ, շաքար կարող է լինել հյութի, կիսաֆաբրիկատների եւ արոմատացված յոգուրտների մեջ։
  4. Ավելի շատ ջուր խմել։ Մասնավորապես, Միթրին առաջարկում է սնունդ ընդունելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել։ «Ջուրն օգնում է բարելավել մարսողությունը, էներգիա է հաղորդում եւ զսպում է ախորժակը։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ նրանք, ովքեր ուտելուց առաջ 200 միլիլիտր ջուր են խմել, ավելի քիչ են կերել եւ ավելի բավարարված են զգացել»,- ասել է նա։
  5. Հետեւել սեփական սննդային սովորություններին եւ ջանալ ավելի շատ շարժվել։ Միթրիի խոսքով՝ մինչեւ մարդը չգիտակցի, թե որն է իր սխալը, նիհարելու փորձերն անհրաժեշտ արդյունքի չեն հանգեցնի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է