• Latest news

Առավելագույն արդյունավետության համար հարկավոր է 52 րոպեն մեկ ընդմիջո՞ւմ անել

25 սեպտեմբերի, 2014  19:37

Գաղտնիք չէ, որ հանուն առավելագույն արդյունավետության հարկավոր է ընդմիջումներով աշխատել, հիշեցնում է FoxNews-ը: Ավելին, ինչպես վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն են վկայում, յուրաքանչյուր 52 տեւողությամբ զբաղվածությունից հետո 17 րոպեանոց ընդմիջումը աշխատանքային ռեժիմի լավագույն տարբերակն է հանդիսանում:

Ընդ որում, ինչպես հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջուլիա Գիլֆորդն է նշել, հիշյալ 17 րոպեների ընթացքում հարկավոր է աշխատանքի հետ որեւէ առնչություն չունեցող հանգիստ վայելել: Նրա գլխավորությամբ գործող փորձագետները DeskTime համակարգչային հավելվածի օգնությանն են դիմել՝ աշխատանքի մեջ առավելագույն հաջողությունների հասնող մասնակիցների սովորությունները պարզելու համար:

Գիտնականները վաղուց են նշում, որ մարդու ուղեղն ի վիճակի չէ 8 ժամ շարունակ աշխատանքի վրա կենտրոնանալ: Ի միջի այլոց, ողջ օրվա ընթացքում 8 ժամ նստած աշխատելը նույքան էլ օգտակար չէ առողջության համար:

Փոխարենը հարկավոր է պարբերաբար ընդմիջումներ վերցնել, հեռանալ համակարգչից, թերեւս զբոսանքի գնալ, գործընկերների հետ զրուցել: Եթե գործատուին 17 րոպեանոց ընդմիջման գաղափարը դուր չի գալիս, 5-10 րոպեն էլ կարող է օգտակար լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել