• Latest news

Գիշերը հանկարծակի արթնանալու հինգ պատճառ

23 փետրվարի, 2023  22:31

Գիշերը հանկարծակի արթնանալը, որպես կանոն, բացատրվում է ժամանակավոր խնդիրներով, բայց նաեւ պատճառը կարող է լինել քրոնիկ խանգարումը, որը պահանջում է կլինիկական բուժում, պնդում են մասնագետները the Health Site պարբերականում հրապարակված հոդվածում:

Քնի ապնոե

Դա ամենատարածված պատճառներից մեկն է, որը կարող է հանգեցնել գիշերվա կեսին անսպասելիորեն արթնանալուն: Ապնոեն բնութագրվում է քնած մարդու շնչառության խանգարմամբ, դրա կանգով եւ  բարձր խռմփոցով: Շնչառական կանգի ժամանակ մարդու ուղեղը թթվածնային սով է ապրում, եւ ենթադրվում է, որ ապնոեով տառապող մարդիկ կարող են հակված լինել ուղեղի հիվանդությունների, այդ թվում՝ տկարամտության:

Միզելու ցանկություն

Շատ բժիշկներ պնդում են, որ առողջ օրգանիզմը պետք է դիմանա ութժամյա գիշերային քնին՝ առանց արթնանալու զուգարան գնալու համար։ Եթե միզելու ցանկություն այնուամենայնիվ առաջանում է, չնայած որ մարդը շատ ջուր չի խմում եւ դեղեր չի ընդունում, նրա մոտ կարող են կասկածել գերակտիվ միզապարկ, շաքարային դիաբետ, շագանակագեղձի խնդիրներ (տղամարդկանց մոտ), սրտի հիվանդություն:

Քրտնարտադրություն  

Առատ քրտնարտադրության պատճառով գիշերվա կեսին արթնանալը կարող է դիտվել սուր շնչառական վիրուսային վարակների, շաքարային դիաբետի եւ էնդոկրին այլ խանգարումների, ինչպես նաեւ քաղցկեղի դեպքում:

Ալկոհոլ եւ սնունդ

Ալկոհոլի օգտագործումը կարող է խաթարել ցիրկադային ռիթմը եւ կրճատել քնի ցիկլը, ուստի նախօրեին խմելուց հետո կարող եք անսպասելիորեն արթնանալ սխալ ժամանակին: Ինչ վերաբերում է սննդին, ապա քնելուց անմիջապես առաջ կերած ծանր սնունդը կարող է խանգարել մարսողությանը, առաջացնել մարսողության խանգարում կամ փքվածություն, որոնք նույնպես գործում են որպես զարթուցիչ:      

Կապույտ գույնի գերդոզավորում

Սմարթֆոններն արձակում են կապույտ լույս, որը, ինչպես հայտնի է, բացասաբար է ազդում քնի եւ արթնանալու ցիկլի վրա։ Գաջեթների մշտական օգտագործումը, հատկապես երեկոյան եւ քնելուց առաջ, օրգանիզմը ենթարկում է կապույտ լույսի ինտենսիվ ազդեցության, եւ դա կարող է խաթարել քնելու եւ արթնանալու մեխանիզմները։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է