• Latest news

Ասպիրինի ռիսկերը գերազանցում են նրա առավելությունները

21 դեկտեմբերի, 2013  19:07

Ասպիրինի ռիսկերը գերազանցում են նրա առավելությունները: Առողջ մարդիկ, ովքեր ամեն օր ասպիրին են խմում սրտի հիվանդույունները կանխարգելելու համար, կարող են ավելի շատ վնաս ստանալ, քան օգուտ, ասվում է  վերջին հետազոտություններում:

«Շատ առողջ մարդիկ կարծում են, որ ասպիրինը կանխարգելում է սրտի կաթվածը եւ քաղցկեղը»,- ասաց  բժիշկ Պիտեր Սանդերկոկը, Շոտլանդիյաի Էդինբուրգի համալսարանի գլխուղեղի հետազոտման կլինիկական կենտրոնից: Սանդերկոկը  այս թեմայի վերաբերյալ շատ  հետազոտություններ ունի, բայց այս հետազոտությանը նա չի մասնակցել:

 «Եթե դուք առողջ եք, եւ չունեք սիրտ-անոթային հիվանդությունների ախտանշաններ, ապա իմաստ չունի կանոնավոր կերպով ասպիրին խմել: Այն չի լավացնում առողջությունը»,-  ասել է նա Reuters Health-ին տված հարցազրույցում:

Ինսուլտներ կամ ինֆարկտներ տարած մարդիկ զարկերակների պատերի հաստացումներ ունեն, ինչն էլ հանգեցնում է թրոմբների գոյացմանը: Տարբեր սիրտ-անոթային հիվանդություններ նպաստում են մակարդուկների գոյացմանը, իսկ ասպիրինի ամենաօրյա օգտագործումը օգնում է լուծել այդ թրոմբները եւ կանխարգելել խնդրի հետագա զարգացումը:

Իր հետազոտության մեջ Անգլիայի Ուորվիկի համալսարանի բժշկական դպրոցից Պոլ Սատքլիֆֆը եւ նրա գործընկերները պնդում են , որ ասպիրինի ամենօրյա ընդունումը 10  տարվա ընթացքում կանխել է 33-ից  46 մահ 10000 մարդու հաշվարկով: Այնուամենայնիվ 10 տարվա ընթացքում դեղորայքը ընդունելու պատճառով 10000 մարդուց  46-ից 49-ի մոտ դիտվել է  ուժեղ արնահոսություն, 68-ից 117՝ աղեստամոքսային արնահոսություն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել