• Latest news

ԱՄՆ-ում շփոթմամբ վիրահատել են կնոջ սխալ ոտքը

11 ապրիլի, 2023  18:26

ԱՄՆ-ում շփոթմամբ վիրահատել են Տեխասի բնակչուհի Մերի-Լինդայի սխալ ոտքը, ինչի պատճառով կինը դժվարությամբ է տեղաշարժվում։ Մերի-Լինդան տառապում էր ոսկորի գերաճից, եւ  2021 թվականի դեկտեմբերին նա որոշել է վիրահատել ոտքը: Կինը վիրաբույժի հետ պայմանավորվել է, որ  վիրահատությունը կատարվելու է ձախ ոտքի վրա, որի վրա կոշտուկներն ավելի շատ են եղել։ Սակայն բժիշկը սխալմամբ վիրահատել է հիվանդի աջ ոտքը։ Վիրահատությունից հետո անզգայացումից արթնանալով՝ կինը ցնցվել է տեսածից։

«Երբ արթնացա, շատ զայրացա։ Այն ամենը, ինչ ես կարող էի ասել այդ պահին, «նրանք շփոթել են ոտքը»»,-հիշում է կինը։ Ավելի ուշ նրա ամուսինը պատմել է, որ դրանից հետո բժիշկը ստիպել է ստորագրել իր համաձայնության ձեւը։ Կինը կարդացել է փաստաթուղթը եւ պարզել, որ բժիշկը փոխել է այն՝ փորձելով թաքցնել իր սխալը: Կինը դատական հայց է ներկայացրել հիվանդանոցի դեմ՝ հույս ունենալով, որ վիրաբույժը կպատժվի։

Հիմա կինը դժվարությամբ է քայլում։ Տեղաշարժվելու համար նրան ձեռնափայտ է պետք։ «Հուսով եմ, որ հիվանդանոցի աշխատակիցները դրանից դասեր կքաղեն, եւ դա նրանց կստիպի հասկանալ, որ չի կարելի նման բաներ թույլ տալ ։ Նրանք չեն կարող կործանել մարդկանց կյանքը եւ անպատիժ մնալ»,-պնդում է նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել