• Latest news

Ստեղծվել է վիրուսների որսման մանրադիտակային ռոբոձեռք

29 մայիսի, 2023  17:21

Իլինոյսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ստեղծել են նանոձեռք վիրուսներ եւ մանրադիտակային մասնիկներ որսալու համար։ Սարքը ստեղծվել է ԴՆԹ-օրիգամի՝ այն մեթոդի օգնությամբ, որի դեպքում ԴՆԹ-ի երկար, մեկ շղթան «կցակարվում» է որոշակի հաջորդականության ավելի կարճ կտորների հետ։

Թիմը ստեղծել է նանոձեռք, որի չորս մատները միացված են «ափին»՝ ձեւավորելով խաչաձեւ ձեռք։ Այն իսկապես մանրադիտակային է, քանի որ յուրաքանչյուր մատ ընդամենը 71 նանոմետր է (մետրի մեկ միլիարդային մասը), իսկ մատները միավորվում են փոքրիկ հոդերի օգնությամբ։ Հետազոտողները որոշել են ստուգել՝ կկարողանա՞ արդյոք իրենց հայտնագործությունը որսալ այնպիսի փոքր օբյկետներ, ինչպիսին են ոսկու նանոմասնիկները կամ վիրուսները։

Սարքը կարողացել է կապվել SARS-CoV-2 վիրուսի փշանման սպիտակուցի հետ։ Այդ մանիպուլյացիայի արդյունքն է դարձել այն, որ հարուցիչներն այլեւս չեն կարողացել վարակել բջիջները Պետրիի բաժակում։ Վերջին փորձարկման ժամանակ նանոձեռքը հաջողությամբ որսացել է ոսկու նանոմասնիկները եւ լույս արձակել ֆլուորեսցենցիայի օգնությամբ, երբ որոշակի վիրուս է հայտնաբերել։

Գիտնականներն ընդգծել են, որ ա յս հայտնագործության առավելություններից մեկն այն է, որ սովորական ԴՆԹ-ն արյան մեջ արագ տրոհվում է ֆերմենտների, բայց ԴՆԹ-օրիգամի կառույցներն ավելի կայուն են։ Բացի այդ, հետազոտողների խոսքով՝ սարքը կարող է լույս արձակել վիրուսներ հայտնաբերելու ժամանակ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է