• Latest news

Հորդանանում տղամարդը հղիության թեստ է հանձնել, որի պատասխանը դրական էր

29 հունիսի, 2023  12:21

Հորդանանում տղամարդը հղիության թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել, ինչը զարմացրել է բժիշկներին։ Այս մասին տեղեկացրել է The Jerusalem Post-ը։

42-ամյա տղամարդը դիմել է բժշկի՝ որովայնի անտանելի ցավի պատճառով։ Դրանից հետո պացիենտը հղիության թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Իրավիճակը պարզելու նպատակով ցնցված բժիշկները հորդանանցուն ուղարկել են հետագա բուժզննման։

Լրացուցիչ զննումից հետո բժիշկները պացիենտի մոտ հայտնաբերել են ուռուցք, որը մետաստազներ է ունեցել լյարդում։ Հիստոպաթոլոգիայի մասնագետ Հուսամա Աբու Ֆարսկակհի խոսքով՝  նորագոյացությունն արտադրել է հորմոններ, որոնք սովորաբար լինում են հղիության ժամանակ, ինչն էլ հանգեցրել է թեստի դրական արդյունքին։

Պացիենտի վիճակը հազվադեպ բժշկական շեղում է, որը հատուկ մասնագիտացված բուժում է պահանջում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll