ԱՄՆ-ում կինն իմացել է իր մոտ Դաունի համախտանիշի մասին 23 տարեկանում՝ 3 երեխա ունենալուց հետո, գրում է Daily Mail-ը։
Միչիգանի բնակիչ Էշլի Զամբելին տարիներ շարունակ տառապում էր ախտանիշներից, ներառյալ հաճախասրտությունը: Մանկության տարիներին հիվանդը երբեմն խնդիրներ է ունեցել ուսման հետ։ Բայց բժիշկները երբեք այդ ախտանիշները չեն կապել Դաունի համախտանիշի հետ:
Ճիշտ ախտորոշումը կատարվել է այն բանից հետո, երբ նա ունեցել է Դաունի համախտանիշով երեք երեխա։ Գենետիկական թեստավորումը հաստատել է, որ կինն ունի լրացուցիչ քրոմոսոմ։
Ակնհայտ ախտանիշների բացակայությունը բացատրվում է նրանով, որ կինն ունի Դաունի համախտանիշի հազվագյուտ ձեւ ՝ խճանկարային: Այն ազդում է հիվանդների միայն 2 տոկոսի վրա եւ միշտ չէ, որ հանգեցնում է հիվանդությանը բնորոշ ֆիզիկական ախտանիշների:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր