• Latest news

ԱՄՆ-ում կինն իմացել է իր մոտ Դաունի համախտանիշի մասին 23 տարեկանում՝ 3 երեխա ունենալուց հետո․ Daily Mail

17 հուլիսի, 2023  21:25

ԱՄՆ-ում կինն իմացել է իր մոտ Դաունի համախտանիշի մասին 23 տարեկանում՝ 3 երեխա ունենալուց հետո, գրում է Daily Mail-ը։

Միչիգանի բնակիչ Էշլի Զամբելին տարիներ շարունակ տառապում էր ախտանիշներից, ներառյալ հաճախասրտությունը: Մանկության տարիներին հիվանդը երբեմն խնդիրներ է ունեցել ուսման հետ։  Բայց բժիշկները երբեք այդ ախտանիշները չեն կապել Դաունի համախտանիշի հետ:

Ճիշտ ախտորոշումը կատարվել է այն բանից հետո, երբ նա ունեցել է Դաունի համախտանիշով երեք երեխա։ Գենետիկական թեստավորումը հաստատել է, որ կինն ունի լրացուցիչ քրոմոսոմ։

Ակնհայտ ախտանիշների բացակայությունը բացատրվում է նրանով, որ կինն ունի Դաունի համախտանիշի հազվագյուտ ձեւ ՝ խճանկարային: Այն ազդում է հիվանդների միայն 2 տոկոսի վրա եւ միշտ չէ, որ հանգեցնում է հիվանդությանը բնորոշ ֆիզիկական ախտանիշների:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել