• Latest news

Կլիմայի փոփոխությունը գոյաբանական ռիսկ է պարունակում երեխաների համար. մանկաբույժ

21 հոկտեմբերի, 2023  13:23

Կլիմայի փոփոխությունը գոյաբանական ռիսկ է պարունակում երեխաների համար, ասել է Մեծ Բրիտանիայի ամենաբարձրաստիճան մանկաբույժ, դոկտոր Քամիլա Քինգդոնը, տեղեկացրել է PA Media-ն։

Դոկտոր Քինգդոնը, որը Մանկաբուժության եւ մանկան առողջության թագավորական քոլեջի (RCPCH) նախագահն է, հայտարարել է, որ ծայրահեղ եղանակային պայմանները, օդի աղտոտվածությունը եւ էներգակիրների աննախադեպ գները իրական եւ կործանարար ազդեցություն են թողնում երիտասարդության վրա։

«Կլիմայի փոփոխությունը գոյաբանական ռիսկ է պարունակում բոլոր երեխաների առողջության եւ բարեկեցության համար, սակայն կլիմայի փոփոխության ներկա հետեւանքները միանման չեն։ Ծայրահեղ եղանակային պայմանները, օդի աղտոտվածությունը եւ էներգակիրների աննախադեպ գները միանգամայն իրական եւ կործանարար ազդեցություն են ունենում մեր առավել խոցելի երեխաների եւ դեռահասների վրա»,- նշել է նա։

Դոկտոր Քինգդոնի խոսքով՝ բուժաշխատողներն արդեն տեսնում են կլիմայի փոփոխության հետեւանքներն ամբողջ Մեծ Բրիտանիայում. սակավ ապահով ընտանիքների երեխաները բախվում են մահացության բարձր հավանականությանը։

«Յուրաքանչյուր երեխա ենթարկվում է կլիմայի փոփոխության հետեւանքների լուրջ վտանգի, բայց նրանցից ոչ մեկը նման վտանգի չի ենթարկվում այնքան, որքան ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների երեխաները։ Այդ երեխաները բախվում են մահացության ավելի բարձր վտանգի ծայրահեղ եղանակային պայմանների, աղտոտված օդի պատճառով առաջացող սուր շնչառական հիվանդությունների հետեւանքով եւ անգամ բախվում են քաղցկեղով հիվանդանալու, դիաբետի եւ  ճարպակալման ավելի բարձր մակարդակի»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է