• Latest news

Գիտնականները հայտնաբերել են գեների հավաքածու, որոնք ազդում են մարդու գլխի ձեւի վրա

18 նոյեմբերի, 2023  17:17

Փիտսբուրգի եւ Լեւենի համալսարանների գիտնականները հայտնաբերել են գեների հավաքածու, որոնք ազդում են մարդկանց գլխի ձեւի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Հետազոտությունների արդյունքներն օգնում են բացատրել մարդու գլխի ձեւերի բազմազանությունը, ինչպես նաեւ կարող են կարեւոր հուշումներ տալ այն հիվանդությունների գենետիկ հիմքի մասին, որոնք ազդում են գանգի վրա, ինչպիսին է, օրինակ, կրանիոսինոստոզը։

Ուսումնասիրելով գանգակամարի (գանգի այն մասի, որը ձեւավորում է գլխի կլոր վերին մասը եւ պաշտպանում ուղեղը) չափումները՝ գիտնականների թիմը նույնականացրել է գենոմի 30 ոլորտներ, որոնք կապված են գլխի ձեւի տարբեր ասպեկտներով, որոնցիցի 29-ի մասին ավելի վաղ տեղեկություններ չեն տրվել։

Գիտնականներն օգտագործել են ավելի քան 6 000 դեռահասների մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)՝ եռաչափ մակերեսները պարզելու համար, որոնք համապատասխանում են գանգակամարին։ Գանգակամարի եռաչափ մակերեսների ՝ աստիճանաբար փոքրացող անատոմիական մասերի բաժանումից եւ այդ մասերի քանակական գնահատականից հետո նրանք թեստավորել են ավելի քան 10 միլիոն գենետիկական տարբերակներ՝ պարզելու համար գանգակամարի ձեւերի ցուցանիշների հետ վիճակագրական կապի առկայությունը։

Երբ հետազոտողները համեմատել են գենոմի 30 ոլորտները եվրոպական, աֆրիկյան եւ բնիկ ամերիկյան ծագում ունեցող մասնակիցների գլխի ձեւի հետ, նրանք հայտնաբերել են, որ գենետիկ ասոցիացիաների մեծ մասը ընդհանուր է եղել այդ տարբեր ցեղերի ներկայացուցիչների համար։

Գիտնականներից մեկի խոսքով, չնայած հետազոտությունը կենտրոնացած էր առողջ մասնակիցների վրա, ստացված արդյունքները կարող են կարեւոր հուշումներ տակ գանգակամարի հետ կապված հիվանդությունների կենսաբանական հիմքի մասին։

Նման վիճակներից մեկը կրանիոսինոստոզն է, որն առաջ է գալիս, երբ գանգի ոսկորները սերտաճում են շատ վաղ, այն դեպքում, երբ ուղեղը դեռ աճում է։ Առանց նեյրովիրաբուժական միջամտության կրանիոսինոստոզը կարող է հանգեցնել անշրջելի ձեւախեղման, գլխուղեղի վնասման, կուրության եւ անգամ մահվան։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել