• Latest news

Թերապիայի նվազագույն ինվազիվ մեթոդը կարող է վերադարձնել հոտառությունը СOVID-19-ից հետո. RSNA

28 նոյեմբերի, 2023  11:02

ԱՄՆ Թոմաս Ջեֆերսոնի համալսարանական հիվանդանոցի հետազոտողները մշակել են պարոսմիայի (հոտերը նորմալ ընկալելու անընդունակություն) բուժման մեթոդ՝ հիմնված աստղաձեւ նյարդահանգույցի ինհիբացման վրա, տեղեկացրել է RSNA-ն (Radiological Society of North America)։

Պարոսմիան հոտերի խախտված ընկալումն է՝ կորոնավիրուսի ամենաբնորոշ ախտանշաններից մեկը, որը հաճախ պահպանվում է նաեւ ապաքինվելուց հետո։ Հետազոտությունները ցույց են տվել, որ COVID-19-ով պացիենտների մինչեւ 60 տոկոսը բախվել է այս երեւույթին։ Ոմանց մոտ պարոսմիայի ախտանշանները վարակվելուց հետո պահպանվում են մի քանի ամիս կամ անգամ տարի, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց ախորժակի եւ կյանքի ընդհանուր որակի վրա։

Ամերիկացի գիտնականները մշակել են պարոսմիայի բուժման մեթոդ՝ հիմնված աստղաձեւ նյարդահանգույցի ճնշման վրա՝ համակարգչային տոմոգրաֆիայի օգտագործմամբ։

Աստղաձեւ նյարդահանգույցները մեծ նյարդային միահյուսումներ են՝ բաղկացած սիմպատիկ նյարդաթելերից, որոնք մասնակցում են ոչ ակամա պրոցեսների կարգավորմանը, ներառյալ սրտի զարկերի հաճախականությունը, արյան ճնշումը, շնչառությունը եւ մարսողությունը։ Հետազոտական խումբը օգտագործել է բլոկավորման մեթոդը, որը ներառում է անեսթետիկի ներարկում անմիջապես աստղաձեւ նյարդահանգույցում պարանոցի մի կողմում՝ տեղային վեգետատիվ նյարդային համակարգի խթանման համար։

Փորձին մասնակցել է 54 պացիենտ։ Նրանց վրա տեղադրվել է ոսկրածուծային ասեղ պարանոցի հիմքի մոտ՝ աստղաձեւ նյարդահանգույցում ներարկման համար։ Անեսթետիկի հետ միաժամանակ գիտնականները կամավորներին ներարկել են կորտիկոստերոիդ, որպեսզի նվազեցնեն նյարդային բորբոքումը, որով երբեմն ուղեկցվում է СOVID-19-ը։

37 պացիենտների հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանցից 22-ի մոտ ներարկումից մեկ շաբաթ հետո պարոսմիայի ախտանշանները սկսել են նահանջել։ Այդ 22 մարդուց 18-ը տեղեկացրել է ավելի զգալի առաջընթացի մասին միջամտությունից մեկ ամիս հետո։ 26 պացիենտ դիմել է երկրորդ ներարկման համար, սակայն միջամտությունն արդյունք չի ունեցել։ Բարդությունների կամ անցանկալի երեւույթների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Գիտնականները նշել են, որ բուժման այլ մեթոդներ մինչ այժմ արդյունքներ չեն տվել։ Նոր տեխնոլոգիայի կատարելագործման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է