• Latest news

Երկարատև COVID տարած հիվանդների մոտ ուղեղի փոփոխություններ են հայտնաբերվել. ուսումնասիրություն 

28 նոյեմբերի, 2023  23:55

Մարդկանց մոտ, ովքեր տառապել են երկարատև COVID-19-ով ուղեղում փոփոխություններ են նկատվում, որոնք տարբերվում են ամբողջությամբ ապաքինված COVID-19 հիվանդների ուղեղից, հայտնում է նոր ուսումնասիրությունը, հայտնում է UPI-ն։

COVID-19-ը երկարատև COVID-ով հիվանդ մարդկանց ուղեղի տարբեր շրջաններում առաջացրել է միկրոսկոպիկ կառուցվածքային փոփոխությունների հատուկ օրինաչափություն, տարեկան հանդիպման ժամանակ հայտնել են Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական ընկերության (RSNA) հետազոտողները:

«Մեր տեղեկություններով, սա առաջին հետազոտությունն է, որը համեմատում է երկարատև COVID-19-ով հիվանդներին մի խմբի հետ, որը չի ունեցել COVID-19-ի պատմություն, և այն խմբի հետ, որն ունեցել է COVID-19 վարակ, բայց սուբյեկտիվորեն չի տուժել», - ասաց Ֆրայբուրգի համալսարանական հիվանդանոցում (Գերմանիա) նեյրոռադիոլոգիայի օրդինատոր,  առաջատար հետազոտող դոկտոր Ալեքսանդր Ռաուն: 

Հետազոտողների գնահատականներով՝ COVID-19 վարակով հիվանդների 10%-ից 25%-ի մոտ, ի վերջո, երկարատև COVID-19 վարակ է զարգանում:

Ըստ Քլիվլենդի կլինիկայի՝ կորոնավիրուսի երկար ընթացքը ներառում է տարբեր ախտանիշների հավաքածու, որոնք կարող են պահպանվել շաբաթներ, ամիսներ կամ նույնիսկ տարիներ այն բանից հետո, երբ մարդը հաղթահարում է սկզբնական հիվանդությունը:

Ախտանիշները կարող են ներառել «ուղեղում մշուշ», հոգնածություն, հոդերի և մկանների ցավ, շնչառության շեղում, ստամոքս-աղիքային խանգարումներ, սրտի արագ բաբախյուն և հոտառության և համի փոփոխություններ:

Այս հետազոտության համար գիտնակաները սկանավորել են մասնակիցների ուղեղը՝ օգտագործելով նոր ՄՌՏ տեխնիկա, որը վերլուծում է ջրի մոլեկուլների շարժումը հյուսվածքներում:

Հետազոտողները չեն հայտնաբերել ուղեղի ծավալի կորուստ կամ վնաս, որը կարող է բացատրել COVID-ի երկարաժամկետ ախտանիշները:

Սակայն, նրանք ուղեղի տարբեր հատվածներում փոքր փոփոխություններ են հայտնաբերել, որոնք տարբերվում էին երկարատև COVID-19-ով հիվանդների և լիովին ապաքինվածների միջև, ցույց են տալիս հետազոտության արդյունքները:

Մասնավորապես, նրանք կապ են գտել այս միկրոկառուցվածքային փոփոխությունների և ուղեղի ցանցերի միջև, որոնք կապված են «ուղեղի մշուշի», հոգնածության և հոտի կորստի ախտանիշների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել