• Latest news

Աչքերի 3D-հետազոտումը թույլ է տալիս գնահատել երիկամների առողջական վիճակը. Nature

7 դեկտեմբերի, 2023  12:12

Էդինբուրգի համալսարանի (Բրիտանիա) հետազոտողները մշակել են երիկամների առողջության գնահատման նոր մեթոդ՝ հիմնված աչքերի անոթների 3D-հետազոտման վրա։   Արդյունքները հրապարակվել են Nature-ում։

Գիտնականները բացատրել են, որ աչքը մարմնի միակ մասն է, որի հետազոտման դեպքում կարելի է հետեւել կարեւոր պրոցեսի, որն անվանվում է արյան միկրոանոթային շրջանառություն։ Փոքր անոթներում արյան շրջանառությունը հաճախ խախտվում է երիկամների տարբեր հիվանդությունների ժամանակ։ Հետազոտողները փորձել են պարզել, թե կարելի է արդյոք օգտագործել ցանցաթաղանթի 3D-պատկերները այն տեխնոլոգիայի օգտագործմամբ, որը կոչվում է օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա (ՕԿՏ)՝ գնահատելու համար երիկամների վիճակը։ ՕՏԿ-սքաներները օգտագործում են լուսային ալիքները ցանցաթաղանթի յուրաքանչյուր շերտի պատկերն ստեղծելու համար (աչքի լուսազգայուն թաղանթներ) լայնակի հատմամբ։

Թիմն ուսումնասիրել է երիկամների հիվանդություններ ունեցող 204 պացիենտների, ինչպես նաեւ նրանց  ՕՏԿ-պատկերները, որոնք ավելի վաղ ենթարկվել են օրգանի փոխպատվաստման։ Հետազոտությանը մասնակցել են նաեւ 86 առողջ կամավորներ։ Պարզվել է, որ երիկամների հիվանդություններ ունեցողների մոտ ցանցաթաղանթի անոթային թաղանթը ավելի բարակ է եղել, քան առողջ մարդկանց մոտ։ Բացի այդ, բարակումը խորացել է երիկամների ֆունկցիայի վատացմանը զուգընթաց եւ ռեգրեսիա է ունեցել օրգանի փոխպատվաստումից հետո։ Դա նշանակում է, որ ցանցաթաղանթի կառուցվածքի փոփոխություններն արտացոլում են երիկամների առողջական վիճակը։

Գիտնականները հուսով են, որ երիկամների առողջության այս ոչ ինվազիվ մոնիթորինգը կընդունվի գիտական հանրույթի կողմից եւ կտարածվի։ Այժմ գիտնականները նախատեսում են ավելի լայն հետազոտություն իրականացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել