Հսկա սրնգեղեգի էքստրակտը արդյունավետ է աթերոսկլերոզի բուժման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging ամսագրում։
Չոնբուքի (Հարավային Կորեա) ազգային համալսարանի գիտնականները 40 առնետների վրա թեստավորել են հսկա սրնգեղեգի էքստրակտը 100-300 միլիգրամ ամենօրյա չափաբաժնով։ Բոլոր կենդանիների սննդաբաժինը պարունակել է ճարպերի մեծ քանակություն։ Այն հանգեցրել է էնդոթելիալ դիսֆունկցիայի՝ անոթների պատերի աշխատանքի խախտման, որը հանգեցրել է աթերոսկլերոզի խորացման։ Դա արտահայտվել է անոթային բշտերի ավելացմամբ, թթվածնի ակտիվ ձեւերի կուտակմամբ, ինչը վնասել է բջիջները, ինչպես նաեւ այլ փոփոխություններով։
Սրնգեղեգի էքստրակտը վերացրել է էնդոթելիալ դիսֆունկցիան եւ դրա հետ կապված մոլեկուլյար ազդանշանների փոխանցման խախտումը։ AGE-ի կարեւոր բաղադրիչ դեկուրսինը նման էֆեկտ է ցուցադրել։
Սրնգեղեգի էքստրակտը վաղուց գրավել է գիտնականների ուշադրությունն իր հակաօքսիդանտ հատկություններով։ Նոր հետազոտությունը համոզիչ կերպով ապացուցում է, որ այդ էքստրակտը կարող է դառնալ գերբարձր ճարպային սննդակարգի սիրտ-անոթային բարդությունների կանխման կամ մեղմման արդյունավետ միջոց։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր