• Latest news

ՌԴ Տյումենի մարզում ծնվել են անորոշ սեռի վեց երեխաներ

1 հունվարի, 2024  16:18

2023թ. Տյումենի մարզում ծնվել են վեց երեխաներ, որոնց սեռը ծնվելիս անհնար է եղել պարզել։ Այս մասին տեղեկացրել է 72.ru-ն՝ հղում կատարելով մարզի առողջապահույթան վարչությանը։

Բոլոր վեց նորածիններին ախտորոշել են՝ «սեռի ձեւավորման խանգարում»։

«Սա հազվադեպ գենետիկ մուտացիա է, որի դեպքում մարդու արտաքին եւ ներքին սեռական օրգանները չեն համապատասխանում ոչ իգական, ոչ արական սեռին»,- նշվել է հրապարակման մեջ։

Պատճառը այն գեների մուտացիան է, որոնք մասնակցում են գեղձերի սաղմնավորման պրոցեսին։

Պարբերականի տվյալներով՝ 2022թ. մարզում այսպիսի ախտորոշում է ունեցել երեք նորածին։ 2019-2021թթ. տարեկան ծնվել է առնվազն մեկական երեխա։ 2018թ. նման դեպքեր առհասարակ չեն եղել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել