• Latest news

Ուզբեկ գիտնականները COVID-19-ի դեմ ուտելի պատվաստանյութ են մշակել

10 հունվարի, 2024  20:40

Ուզբեկստանի գիտնականները COVID-19-ի դեմ ուտելի, լոլիկի վրա հիմնված պատվաստանյութ են ստեղծել և այն անվանել TOMAVAC: Ուտելի պատվաստանյութն վիրուսի դեմ  երկաստիճան պաշտպանություն է ապահովում։

Ինչպես РИА Новости-ին ասել է Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիայի գենոմիկայի և կենսաինֆորմատիկայի կենտրոնի տնօրեն Զաբարդաստ Բուրիևը, ուտելի պատվաստանյութի փորձարկումը գիտնականները սկսել են 2021 թվականի ամռանը։ Պարզվել է, որ լոլիկի մեջ սինթեզված Covid S սպիտակուցը մտնում է աղիքներ և արթնացնում է իմունային համակարգը։ Արտադրված հակամարմիններն ակտիվորեն պայքարում են վիրուսի դեմ։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ սա COVID-19-ի դեմ առաջին ուտելի պատվաստանյութն է։ Վերջերս դրա ստեղծման մասին գիտական ​​հոդված է հրապարակվել Frontiers in Nutrition Immunology-ում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել