• Latest news

Եվրոպացիները հնագույն մուտացիաների պատճառով ցրված սկլերոզի նախատրամադրվածություն ունեն

11 հունվարի, 2024  10:25

Հյուսիսային եւ Արեւմտյան Եվրոպայի բնակիչները ցրված սկլերոզի նախատրամադրվածություն ունեն մոտ 5 հազար տարի առաջ իրենց նախնիների շրջանում ի հայտ եկած երկու հարյուր մուտացիաների պատճառով։ Այդ մուտացիաները սկզբում նպաստել են վարակների դեմ հնագույն մարդկանց պայքարի բարելավմանը։ Հայտնագործությունը կատարել է պալեոգենետիկների միջազգային խումբը, տեղեկացրել է Քեմբրիջի համալսարանի մամուլի ծառայությունը։

Պալեոգենետիկները նախագծի շրջանակում, որն ընդգրկել է 34 հազար տարի առաջ եւ մինչեւ մեր օրերն ընդգրկող ժամանակաշրջանը, ուսումնասիրել են մոտ 5 հազար հնագույն մարդկանց գենոմների կառուցվածքը եւ հայտնաբերել, որ Հյուսիսային եւ Արեւմտյան Եվրոպայի ներկայիս բնակիչները մոտ 5 հազար տարի առաջ ձեռք են բերել մոտ երկու հարյուր մուտացիաներ, որոնք զուգակցվում են ցրված սկլերոզի առաջացման բարձր ռիսկի հետ։

Գիտնականների խոսքով՝ ԴՆԹ կառույցի այդ փոփոխությունները, որոնք բարձրացնում են ցրված սկլերոզի առաջացման ընդհանուր հավանականությունը մոտ 30 տոկոսով, արագ տարածվել են Եվրոպայի հնագույն բնակիչների շրջանում, ինչը վկայում է գենոմի կառուցվածքում այդ փոփոխությունների ի սկզբանե նպաստավոր բնույթի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել