• Latest news

Գիտնականները մշակել են բիոռոբոտիկ սիրտ՝ բուժման նոր մեթոդներ ուսումնասիրելու համար

15 հունվարի, 2024  08:30

Գիտնականները ստեղծել են բիոռոբոտիկ սիրտ, որում համակցված են  խոզի կենսաբանական սիրտը և սիլիկոնե ռոբոտացված պոմպը՝ որը նոր գործիք է սրտային  հիվանդություննները հասկանալու և բուժելու համար:

Գիտնականները սիրտը ստեղծել են՝ ձախ խորշի սրտամկանը  փոխարինելով  օդում աշխատող փափուկ սիլիկոնե ռոբոտացված պոմպային համակարգով:

Կծկման ժամանակ  պոմպը կծկում և սեղմում է սիրտը իսկական սրտամկանի պես՝ նմանակելով բնական սրտխփոց:

Բիոնիկ օրգանի օգտագործմամբ հետազոտողները փորձարկել են սրտային անբավաարություն առաջացնող ոչ հերմետիկ սրտի փականի բուժման վիրաբուժական մեթոդները։

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները կենտրոնացել են միտրալ փականի անբավարարություն կոչվող խանգարման վրա, որի դեպքում սրտի երկու ձախ փորոքների միջև փականը պատշաճ կերպով չի փակվում:

Սա հանգեցնում է սրտի փականի ոչ հերմետիկության, որի միջով արյունը կարող է հետ հոսել, ինչը հանգեցնում է շնչարգելության, վերջույթների այտուցվածության և, հնարավոր է, սրտային անբավարարության: Ըստ հետազոտողների, ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապում է ավելի քան 24 միլիոն մարդ:

Այս խնդիրը շտկելու վիրահատությունները շատ բարդ են և պահանջում են ճշգրիտ մեթոդներ: Հետազոտողները օգտագործել են վնասված միտրալ փականով բիոռոբոտիկ սիրտ՝  երեք տարբեր մոտեցում փորձարկելու համար։

Սրտի վիրաբույժները շտկել են  վնասված փականը` ամրացնելով այն արհեստական կապաններով, փոխարինելով փականը պրոթեզով և տեղադրելով սարք, որն օգնում է փականին փակվել:

Երեք վիրահատություններն էլ հաջող են անցել՝ վերականգնելով արյան ճնշումը, արյան հոսքը և սրտի աշխատանքը:

Ուսումնասիրությունը նկարագրող հոդվածը հրապարակվել է Cell Press ամսագրում:

Բիոռոբոտիկ սիրտը նաև թույլ է տվել թիմին վիրահատության ժամանակ տվյալներ հավաքել  իրական ժամանակում:

Նրանք նաև ուսումնասիրում են 3D տպագրության տեխնոլոգիան, որը կարող է հնարավորություն տալ նրանց մարդու սինթետիկ սիրտ ստեղծել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել