• Latest news

Ռուսաստանցի գիտնականները 3D- տպագրության օգնությամբ ստեղծել են ականջի բիոնական պրոթեզ

16 հունվարի, 2024  10:11

Ռուսաստանցի գիտնականներն ստեղծել են ականջի խեցու սիլիկոնային բիոնական պրոթեզ, որը, ի տարբերություն նման սարքերի, իսկական օրգանի տեսքն ունի։ Այս մասին տեղեկացրել է Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի (ՊԱՀՊՀ) մամուլի ծառայությունը։

Գոյություն ունեցող բիոնական պրոթեզները հիշեցնում են ականջի սարքերը, իսկ ավելի էսթետիկական սարքերը միայն քողարկում են ականջի արատները, նշել են ՊԱՀՊՀ-ում։ Հեղինակները կարողացել են 3D-տպագրության տեխնոլոգիաների օգնությամբ արհեստական ականջի կառույցում կրկնել իսկական օրգանի ռելիեֆը այնպես, որպեսզի սարքի կմախքը ներառի պրոթեզի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրոնային բաղադրիչները։

«Ականջի խեցիի ստեղծված էպիթեզը էսթետիկ է, համապատասխանում է բնական լինելու պահանջներին, կարող է նորոգվել վնասվելու դեպքում։ Սիլիկոնը, որից այն պատրաստված է, հիպոալերգենային է, հաջողությամբ կրկնօրինակում է բաղադրությունն ու մաշկի գույնը»,- ասել է ՊԱՀՊՀ ավտոմատիկայի եւ հեռուստամեխանիկայի ամբիոնի դոցենտ Իգոր Բեզուկլադնիկովը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել