• Latest news

Գիտնականները պարզել են, թե մեքենա վարելիս որ սովորություններրը կարող են լինել քնի խանգարման նշաններ

20 հունվարի, 2024  13:33

Մեքենան վարում եք բաց պատուհանո՞վ։ Սուրճ եք խմում ղեկի՞ն նստած։ Միացնում եք մեքենայի ռադիոն ու հետը երգո՞ւմ եք։ Պտտվում ու «կռիվ եք տալիս» վարորդի նստելատեղի հե՞տ։

Այս սովորությունները մեքենա վարելիս կարող են լինել վատ քնի նշաններ, որովհետեւ տառապում եք ափնոեով (շնչառական համակարգի աշխատանքի խանգարում, որի դեպքում տեղի է ունենում շնչառության ոչ երկարատեւ կանգ քնի մեջ), նշվել է նոր հետազոտությունում։

Ափնոե ունեցող մարդկանց մոտ շնչառությունը կանգ է առնում եւ հաճախակիանում է գիշերվա ընթացքում, ինչի պատճառով նրանք հաճախ արթնանում են։ Նրանք նաեւ բարձր խռմփացնում են։

Այս հետազոտության շրջանակում գիտնականները համեմատել են քնի մեջ ափնոե ունեցող 119 մարդու այդ խանգարումը չունեցող 105 մարդու հետ։ Բոլոր մասնակիցները պատասխանել են ընդհանուր առմամբ իրենց քնկոտության մասին հարցին մեքենա վարելու ժամանակ, այն մեթոդների մասին, որոնք նրանք օգտագործում են, որպեսզի զգոն մնան, եւ ճանապարհատրանսպորտային պատահարների պատմության մասին։

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ օբստրուկտիվ ափնոե ունեցող պացիենտները, որոնք բուժում չեն ստացել, հաճախ օգտագործում են քնի հաղթահարման մեթոդներ, որոնք կարող են լինել քնկոտության սուռոգատ մարկերներ»,- ասել է հետազոտող, դոկտոր Աքշայ Դվարկանատը Mid Yorkshire Hospitals NHS Trust-ից։

Քնի մեջ ափնոեով տառապող մարդիկ ավելի հաճախ են օգտագործում որոշ մեթոդներ, որպեսզի զգոն մնան ղեկին, վկայել են հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են ERJ Open Research ամսագրում։

Հետազոտողների խոսքով՝ ափնոե ունեցող պացիենտների մոտ մեկ երրորդը հաճախ օգտագործել է նման երեք մեթոդ, իսկ առողջ մարդիկ նման մեթոդների չեն դիմել։

Ափնոե ունեցող պացիենտները, որոնք հաճախ օգտագործել են երեքից ավելի մեթոդներ, իրենց ավելի քնատ են զգացել ընդհանրապես եւ ղեկին նստած վիճակում։ Նրանք անհամեմատ ավելի հաճախ են վթարի ենթարկվել՝ մոտ 23 տոկոսով, ափնոե ունեցող այն մարդկանց 2 տոկոսի համեմատ, ովքեր քնի հաղթահարման ավելի քիչ մեթոդներ են օգտագործել։

Հաղթահարման մեթոդներից են հետեւյալները.

- բացել են մեքենայի պատուհանը,

- թեյ կամ սուրճ են խմել,

- միացրել են ռադիոն,

- երգել կամ իրենք իրենց խոսել են,

- մաստակ են ծամել կամ կերել են,

- կանգ են առել, որպեսզի զբոսնեն, նիրհեն կամ դեմքը ցայեն սառը ջրով,

- ֆիզիկական վարժություններ են կատարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է