Ամբողջ աշխարհում մարդիկ հիմնականում ավելի երկար են ապրում։ Միևնույն ժամանակ, նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց և կանանց կյանքի տեւողության միջև եղած տարբերությունը կրճատվում է, ասվում է PLOS One ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Ավելի քան 190 երկրներում անցկացված ուսումնասիրությունը բացահայտել է այս միտումները ամբողջ աշխարհում: Դիտելով լավագույն արդյունքներ ունեցող երկրների խումբը, ներառյալ Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան, Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան, 1990 թվականին կանանց կյանքի միջին տեւողությունը 77,17 տարի էր, իսկ տղամարդիկ՝ 72,23 տարի: 2010 թվականին կյանքի տեւողությունն աճել է մինչեւ 83,10 կանանց եւ 78,37 տղամարդկանց համար։ Այսպիսով, կյանքի տեւողության տարբերությունը փոքր-ինչ կրճատվել է՝ մոտ 0,2 տարով։
Գիտնականները նշում են, որ սեռերի միջև կյանքի տեւողության տարբերությունը կրճատվել է, քանի որ տղամարդկանց կյանքի տեւողությունն այժմ ավելի արագ է աճում, քան կանանցը:
Հետազոտողները կանխատեսում են, որ աշխարհում կյանքի միջին տեւողությունը 2030 թվականին կանանց համար կկազմի 86,54 տարի, իսկ տղամարդկանց համար՝ 83,13 տարի:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ 2000-ից 2019 թվականներին համաշխարհային կյանքի տեւողությունը 2000 թվականի 66,8 տարուց աճել է մինչեւ 73,4 տարի՝ 2019 թվականին, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների: Իսկ 2022 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1998-ից 2016 թվականներին կանանց և տղամարդկանց կյանքի տեւողության տարբերությունը նվազել է 10 երկրներում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր