• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչու են SARS-CoV-2 վիրուսի որոշ տեսակներ հանգեցնում վարակի ավելի ծանր դեպքերի

24 հունվարի, 2024  09:23

UT-ի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի գիտնականների իրականացրած երկու հետազոտությունները ցույց են տալիս SARS-CoV-2-ի տարբեր տեսակների ազդեցությունը թոքերի հյուսվածքի վրա, նրանք պարզել են, որ դա կարող է հանգեցնել այն բանին, որ COVID-19-ի որոշ վարակներ լինեն ավելի ծանր, քան մյուսները։

Երկու հետազոտությունները, որոնք հրապարակվել են Journal of Infectious Diseases ամսագրում, նոր հեռանկարներ են բացում, որոնք կարող են առաջ մղել COVID-19-ի բուժման մեթոդները։

Առաջին հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են SARS-CoV-2-ի առանձնահատուկ տարբերակները ազդում թոքերի հյուսվածքի ռեմոդելավորման վրա, որը տեղի է ունենում որպես վիրուսային վարակներին օրգանիզմի արձագանքի մի մաս։

Հետազոտությունը կենտրոնացել է շնչուղիների հյուսվածքների ռեմոդելավորման միջնորդների, մասնավորապես՝ մատրիքսային մետաղապրոթեինազաների (ՄՄՊ) վրա, որոնք կարեւոր ֆերմենտներ են հյուսվածքների ձեւի փոփոխության համար։ Օգտագործելով մարդու շնչուղիների բջիջների աճեցման մոդելը եւ SARS-CoV-2 վարակի մկների մոդելը՝ հետազոտողները հայտնաբերել են որոշակի ՄՄՊ-ների մշտական ավելացում տարբեր տեսակներում։

Այդ փոփոխությունները կարող են բացատրել, թե ինչու են SARS-CoV-2-ի որոշ տեսակներ հանգեցնում ավելի ծանր դեպքերի։

«ՄՄՊ-ների հյուսվածքների ավելորդ ակտիվությունը վիրուսային վարակներից հետո կարող է կապված լինել հիվանդացության կամ մահացության եւ խիստ ախտահարված թոքերի հետ»,- նշել են գիտնականները։

Նրանք ենթադրում են, որ պետք է ուշադրություն դարձնել այդ ՄՄՊ-ներին բուժման ապագա մեթոդների հայտնաբերման համար, ինչը կարող է նվազեցնել թոքերի ախտահարման, հոսպիտալացումների եւ երկարատեւ բարդությունների քանակը։

Երկրորդ հետազոտությունում գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես են SARS-CoV-2-ի տեսակները, ներառյալ դելտան եւ օմիկրոնը, տարբեր վարք դրսեւորում վիրուսային սպիտակուցի մակարդակով թոքերի որոշ բջիջներում։

«Մեր հետազոտությունները նոր պատկերացում են տալիս վնասված հյուսվածքների պաթոգենեզի մասին SARS-CoV-2-ի դեպքում։ Այդ տվյալները համաձայնեցվում են հայեցակարգային մոդելի հետ, որում վիրուսային սպիտակուցների ավելացումը թոքերի բջիջներում, ներառյալ իմունային բիջները, տեղի է ունենում in vivo SARS-CoV-2 վարակի դեպքում»,- նշել են գիտնականները։

Ստացված տվյալները նշում են նաեւ կապը SARS-CoV-2-ի վիրուսային սպիտակուցի մակարդակների տարբերությունների եւ թոքերի հիվանդության ծանրության միջեւ՝ հասկանալու համար, թե ինչու են որոշակի տեսակներ, ինչպիսին է դելտան, զուգորդվում ավելի ծանր վարակի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել