• Latest news

Լսողության կորուստը ավելի շատ տարածված է գյուղական վայրերում, քան քաղաքներում. հետազոտություն

27 հունվարի, 2024  13:02

Կյանքը մեծ քաղաքում մարդկանց թվում է որպես տարբեր աղմուկների համադրություն. տաքսիների աղմուկ, մուրճերի զնգոց, ոստիկանական ազդանշաններ եւ ռեակտիվ ինքնաթիռների վնգոց։

Բայց գյուղաբնակների մոտ երկու ականջների խլությունը ավելի հաճախ է պատահում, քան քաղաքաբնակների, պարզել են գիտնականները, նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Regional Health - Americas ամսագրում։

Տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են տառապում լսողության կորստով, իսկ ամենաբարձր ցուցանիշները նկատվում են սպիտակամորթ եւ 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ։

Գիտնականների խոսքով՝ հետազոտությունն առաջին փորձն է՝ կազմելու լսողության կորստի քարտեզ ԱՄՆ ամբոջ տարածքի համար։

Գիտնականները հայտնաբերել են, որ խոշոր գյուղական նահանգներում (Արեւմտյան Վիրջինիա, Ալյասկա, Վայոմինգ, Օկլահոմա եւ Արիզոնա) հայտնաբերվել է լսողության կորստի ամենաբարձր մակարդակը։ Ցածր ցուցանիշներ են հայտնաբերվել Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Մերիլենդում, Քոնեկտիկուտում եւ Կոլումբիայի օկրուգում։

«Լսողության կորստի ռիսկի առաջին գործոնը ծերությունն է, բայց քարտեզը վկայում է այն մասին, որ բնակության վայրը եւս ազդում է լսողության վրա»,- նշել է հետազոտության ավագ հեղինակ, Չիկագոյի համալսարանին կից Հանրային կարծիքի ուսումնասիրման ազգային կենտրոնի ավագ գիտաշխատող Դեւիդ Ռեյնը։

Գիտնականնների խոսքով՝ հետազոտությունում օգտագործվել են ամերիկացիների լսողության ազգային տվյալները՝ գնահատելու համար լսողության կորուստը ընդհուպ մինչեւ նահանգի եւ անգամ օկրուգի մակարդակով։

Պարզվել է, որ մոտ 38 մլն ամերիկացիներ (իննից ավելի քան մեկը) տառապում են լսողության երկկողմանի կորստի այս կամ այն ձեւով կամ երկու ականջի լսողության կորստով։

Լսողության կորուստը սկսում է խորանալ 35 տարեկանից, վկայել են հետազոտության արդյունքները։

Հետազոտողների կարծիքով՝ գյուղական վայրերում ապրող մարդիկ կարող են ենթարկվել լսողության կորստի ավելի մեծ վտանգի բաց տեղանքում աշխատելու ժամանակ, աղմուկի ազդեցության պատճառով, երբ օգտագործվում է ծանր տեխնիկա։

Գյուղաբնակները զբաղվում են նաեւ ակտիվ հանգստով, այդ թվում սահում են աղմկոտ ամենագնացներով եւ կրակում հրազենից, ինչը կարող է վնասել լսողությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է