• Latest news

Դեռահասների սոցիալական ինքնամփոփությունը կարող է ահազանգել հետագայում ինքնասպանության ավելի մեծ վտանգի մասին. հետազոտություն

27 հունվարի, 2024  17:46

Գիտնականները պարզել են, որ սոցիալական ինքնամփոփությունը եւ ֆիզիկական անհարմարությունները, ինչպիսին են գլխացավերը, սրտխառնոցը կամ որովայնի ցավերը դեռահաս տարիքում, կարող են բարձրացնել ինքնասպանության մտքերի հավանականությունը մինչեւ 16 տարեկան հասակում։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Նոր հետազոտությունում ճապոնացի փորձագետներն  ուսումնասիրել են ավելի քան 2 700 դեռահասների տվյալները։ Նրանց ծնողները պատասխանել են իրենց երեխաների (10, 12 եւ 16 տարեկան) հոգեկան եւ առօրյա ախտանշանների մասին հարցերին։

Ինքնասպանական մտքերի առկայությունը որոշվել է «այո» կամ «մասամբ այո» պատասխանի միջոցով հետեւյալ հարցին. «Արդյո՞ք այս պահին համարում եք, որ դուք պետք է ողջ չլինեք», որը տրվել է 16 տարեկան դեռահասներին։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մասնակիցները, որոնք սոցիալական ինքնամփոփության զգացողություն եւ սոմատիկ ախտանշաններ են ունեցել 10-12 տարեկանում, մոտ երկու-երեք անգամ ավելի են հակված եղել ինքնասպանական մտքերի 16 տարեկանում։

«Որպես մարդկային էակներ՝ մենք ծրագրավորված ենք սոցիալական կապերի համար,- նշել է դոկտոր, Հարվարդի բժշկական դպրոցի (Բոստոն) հոգեբուժության ամբիոնի դոցենտ Քրիստոֆեր Ուիլարդը։- Երբ դա չեզոք է կամ դրական, դա բարձրացնում է մեզ, դա օգնում է մեր հոգեկան առողջությանը, դա օգնում է մեզ ունենալ այն, հանուն ինչի արժե ապրել։  Դա մեզ հեռանկար է տալիս»։

Սոցիալական մեկուսացումը սեփական ընտրությամբ, որպես կանոն,  ավելի շատ է անհանգստություն առաջացնում, քան մեկուսացումն այլ երեխաներից օտարման պատճառով, նշել է Ուիլարդը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է